Ծիրանից հետո ամենաօգտակար միրգը խնձորն է
Բրիտանացի գիտնականները համեմատել են խնձորի, բանանի, կիտրոնի, նարնջի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Նրանց հետազոտության արդյունքները համահունչ են անգլիական հայտնի ասացվածքի հետ, ինչը չի կարելի ասել վերոգրյալ ու կիվիի մյուս մրգերի մասին:
- Գիտնականները նաև հետազոտել են՝ արդյո՞ք խնձորի օգտակար հատկությունները փոփոխվում են՝ կախված պտղի կեղևի գույնից: Պարզվել է, որ խնձորը, անկախ գույնից, կանխարգելում է ուռուցքների առաջացումը օրգանիզմում:
- Կանաչ խնձորի պտղամսում համեմատաբար բարձր է պեկտինի պարունակությունը: Խնձորի բոլոր տեսակները նպաստում են ոսկորների ու ատամների ամրացմանը, սակայն կանաչն առավել օգտակար է:
- Դեղին խնձորը լավացնում է սրտի աշխատանքը, սրում տեսողությունը և նպաստում օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը:
- Կարմիր խնձորը խթանում է ուղեղի աշխատանքը, խորհուրդ է տրվում ուտել միզապարկի ու միզուղիների հիվանդությունների դեպքում:
Խնձորը՝ հոլիվուդյան աստղերի սննդակարգում
Ամերիկյան այս քաղաքում համարում են, որ պետք է ուտել օրն առնվազն չորս խնձոր՝ հավանաբար՝ տարբեր գույների: Խնձորը հեռացնում է օրգանիզմից թույները, նպաստում է շարժունակության ակտիվացմանը: Խնձորի հյութը կարգավորում է աղեստամոքսային համակարգի, լյարդի, երիկամների աշխատանքն ու ամենակարևորը՝ նպաստում է քաշի նվազեցմանը:
Թթվահամ խնձորն օգտակար է ոչ բոլորին
Խնձորի թթվահամ տեսակներն օգտակար են ստամոքսահյութի ցածր թթվայնության, իսկ քաղցրը՝ խորհուրդ է տրվում ուտել ստամոքսի խոցի դեպքում, ցանկալի է՝ եփված:
Զգուշացում: Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում խնձորի չափաքանակը սննդակարգում պետք է սահմանափակել:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: