Առաջնո՞րդ եք, թե՞ հետևորդ. 13 հարց՝ սա հասկանալու համար
«Եթե ձեր գործողությունները ներշնչում են մյուսներին ավելի շատ երազել , շատ սովորել և անել ավելին, ուրեմն դուք առաջնորդ եք»,- Ջոն Քուինսի Ադամս
Առաջնորդությունը համոզելու արվեստ է՝ մի գործողություն, որը դրդում է մարդկանց կատարել ավելին, քան նրանք երբրևէ մտածել են, թե հնարավոր է, երբ ցանկացել են ավելի մեծ արդյունքի հասնել։
Առաջնորդությունը ոչ մի կապ չունի ձեր կոչման հետ: Այն ոչ մի կապ չունի իշխանության կամ հեղինակության հետ :
Դուք դեռ առաջնորդ չես միայն այն պատճառով, որ մարդիկ ձեզ հաշվետվություն են տալիս: Եվ դուք առաջնորդ չեք դառնում հանկարծակի, երբ հասնում եք վճարունակության որոշակի աստիճանի:
Իսկական առաջնորդը այնպես է ազդում մարդկանց վրա, որ նրանք իրենց լավագույն ձևով դրսևորեն: Առաջնորդությունը սոցիալական ազդեցություն է, այլ ոչ իշխանություն ի պաշտոնե:
Առաջնորդ լինելու համար պարտադիր չէ, որ մարդիկ ձեզ հաշվետու լինեն։ Անգամ սովորական դռնապահը կարող ազդել մարդկանց վրա և առաջնորդել որպես գլխավոր տնօրեն: Ու ճիշտ նույն կերպ՝ ամեն ոք կարող է հետևորդ լինել, նույնիսկ զբաղեցնում է ղեկավար պաշտոն։
Եթե դուք ստատուս-քվոյի գերին եք, տեսլական չունեք, կամ ձեզ շրջապատող մարդկանց չեք դրդում լինել լավագույնը, ուրեմն դուք հետևորդ եք: Եթե անգամ քեզ բախտ է վիճակվել ունենալ ղեկավար պաշտոն, մարդիկ չեն հետևի ձեզ՝ տեսնելով ներկայիս վարքագիծը:
Վերադասը, ով ստեղծում է ոչ անհրաժեշտ բյուրոկրատիա, փակվում է իր գրասենյակում և չի համագործակում մյուսների հետ, նա այլևս առաջնորդ չէ, այլ պարզապես հակասոցիալական ծրագրային ինժեներ, ով հրաժարվում է անել որևէ բան՝ իր կոդը գրելուց բացի։
Հիմա գանք գլխավոր հարցին՝ դուք առաջնո՞րդ եք, թե° հետևորդ։
Դա հասկանալու համար պետք է ինքներդ ձեզ տաք որոշ կարևոր հարցեր: Լավ մտածեք դրանցից յուրաքանչյուրին պատասխանելուց առաջ և դուք շուտով կիմանաք դրանց իրական պատասխանները:
Դուք անցնո՞ւմ եք սահմանը։ Հետևորդները միայն կատարում են են իրենց աշխատանքը և վերջ: Անկախ նրանից ,թե որքան լավ կարող են անել իրենց աշխատանքը, նրանք հազվադեպ են դուրս գալիս իրենց հիմնական գործառույթների շրջանակներից: Մյուս կողմից, առաջնորդները իրենց աշխատանքային պարտականությունները դիտարկում են որպես բացարձակ մինիմում. դա այն հիմքն է, որի վրա նրանք կառուցում են ավելի մեծ բաներ։ Առաջնորդները տեսնում են նրանց իրական դերը արժեք ավելացնելու մեջ, և նրանք ավելացնում են՝ որտեղ և երբ դա հնարավոր է անել։
Դուք ինքնավստա՞հ եք։ Հետևորդները մյուսների տաղանդները և ձեռքբերումները դիտարկում են որպես սպառնալիք։ Առաջնորդներն այդ նույն ունակությունները համարում են արժեքավոր ակտիվ։ Առաջնորդները ուզում են ամեն ինչ դարձնել ավելի լավը և նրանք չեն հրաժարվի օգնությունից, եթե դրա հնարավորությունը լինի։ Առաջնորդները իրական թիմային խաղացողներ են: Նրանք չեն վախենում ընդունել, որ իրենք ուժեղ մարդկանց կարիք ունեն այնտեղ, որտեղ իրենց ուժերը չեն բավակացնում։
Դուք լավատե՞ս եք։ Հետևորդը ցանկացած իրավիճակում տեսնում է սահմանափակում, իսկ առաջնորդը՝ հնարավորություն: Երբ ինչ-որ բան այնպես չի ստացվում, առաջնորդները չեն բողոքում, թե որքան վատ է իրավիճակը. նրանք չափազանց զբաղված են լինում ամեն ինչ շտկելու գործով:
Դուք պատրա՞ստ եք փոփոխություններին։ Հետևորդները բավարարվում են՝ ունենալով ապահովության ստատուս-քվո: Փոփոխությունները նրանց համար սարսափեցնող են և խնդրահարույց։ Իսկ առաջնորդները փոփոխությունների մեջ տեսնում են հնարավորություն: Որովհետև առաջնորդները ձգտում են կայուն բարեկեցություն և երբեք չեն վախենում հարցնել՝ հետո՞ ինչ է լինելու։
Դուք վճռակա՞ն եք։ Հետևորդները հաճախ չեն համարձակվում գործել՝ վախենալով, որ կարող են սխալ գործել։ Առաջնորդները չեն վախենում զանգահարել, եթե անգամ վստահ չեն, որ ճիշտ գիտեն հեռախոսահամարը։ Նրանք նախընտրում են սխալ որոշում կայացնել ու սխալվել, քան տանջվեn անվճռականության պատճառով։
Դուք պատասխանատո՞ւ եք։ Երբ սխալներ են տեղի ունենում, հետևորդներն անմիջապես մեղադրում են հանգամանքներին և այլ մարդկանց : Առաջնորդները հակառակը՝ արագ ընդունում են իրենց քայլերի պատասխանատվությունը: Նրանք չեն վախենում, որ մեղքն ընդունելը կարող է անհարմար վիճակի մեջ դնել իրենց, որովհետև գիտեն՝ իրականում անհարմար վիճակի մեջ կհայտնվեն, եթե մեղքը ուրիշի վրա բարդեն։
Դուք հաստատակա՞մ եք։ Գործի ընթացքում ծագած խոչնդոտներն ու անհաջողությունները հետևորդներին անմիջապես ընթացքից դուրս են գցում։ Երբ ինչ-որ բան սխալ է ընթանում, նրանք ենթադրում են, որ ամբողջ նախագիծն է ձախողված: Առաջնորդներն սպասում են խոչնդոտների և սիրում դիմակայել մարտահրավերներին։ Նրանք գիտեն, որ անգամ ամենալավ պլանավվորած գործում էլ կարող են առաջանալ խնդիրներ, ինչը նրանց օգնում է լուծել այդ խնդիրներն ու գործը հասցնել մինչև վերջ:
Դուք համե՞ստ եք։ Հետևորդները միշտ փառքի են ձգտում: Առաջնորդները համեստ են: Նրանք իրենց ղեկավարին թույլ չեն այնպես անել, որ իրենք իրենց ավելի լավը զգան, քան մյուսները։ Անհրաժեշտության դեպքում նրանք չեն վարանի ցատկել տեղից և անել կեղտոտ աշխատանքը։ Նրանք չեն խնդրում որևէ մեկին անել այն, ինչ իրենք չէին ցանկանա անել:
Դուք սիրո՞ւմ եք ձեր աշխատանքը։ Հետևորդները կարծես ամենօրյա ծուղակի մեջ լինեն: Նրանք գնում են աշխատանքի, կատարում իրենց պարտականությունները, որպեսզի օրվա վերջում գնան տուն և վերսկսեն իրենց իրական կյանքը: Առաջնորդները սիրում են իրենց աշխատանքը և դիտարկում են այն որպես իրենց իրական կյանքի կարևոր բաղկացուցիչ։ Աշխատանքը նրանց համար միայն այն չէ, ինչ նրանք անում են. դա իրենց եսի կարևոր մասն է:
Ի՞նչն է ձեզ խթանում։ Հետևորդների համար խթան են հանդիսանում միայն արտաքին գործոնները՝ հաջորդ կոչումը, հաջորդ բարձրացումը, հաջորդ կարգավիճակը պաշտոնում:
Առաջնորդները ներքին մոտիվացիա ունեն։ Նրանք չեն աշխատում կարգավիճակի կամ ունեցվածքի համար: Նրանք առաջ են շարժվում, եթա անգամ առջևում «համեղ գազար» չկա, որովհետև պարզապես բնույթով այդպիսին են։
Դուք կենտրոնանո՞ւմ եք կոչումների վրա։ Հետևորդներ շատ են մտածում կոչման մասին, ինչպես իրենց, այնպես էլ այն մարդկանց համար, ում հետ նրանք աշխատում են: Նրանք հետևում են, թե ով ում է գերազանցում: Առաջնորդները կենտրոնանում են այն բանի վրա, թե յուրաքանչյուր անհատ իրենից ինչ է ներկայացնում և ինչ կարող է ստեղծել՝ անկախ նրանից, թե ինչ է գրված նրա այցեքարտի վրա:
Դուք կենտրոնանո՞ւմ եք մարդկանց վրա։ Հետևորդները կենտրոնանում են, թե ինչի նրանք կարող են հասնել անհատապես: Առաջնորդները թիմային աշխատողներ են, քանի որ նրանք գիտեն, որ ուժը միասնականության մեջ է: Առաջնորդը լավն է այնքանով, որքանով կարողանում է ինչ-որ արդյունքի հասնել՝ ուրիշ մարդկանց միջոցով։
Դուք ցանկանո՞ւմ եք սովորել։ Անգամ ամենաինքնավստահ առաջնորդները գիտեն, որ իրենք գերմարդկային ունակություններ չունեն և անսխալական չեն: Նրանք չեն վախենում ընդունել, որ իրենք չգիտեն ինչ-որ բան և ք ցանկանում են սովորել ցանկացած մեկից, ով կարող է սովորեցնել` անկախ սովորեցնողի պաշտոնից կամ կարգավիճակից։ Հետևորդներ չափազանց զբաղված են՝ փորձելով ապացուցել, որ իրենք մրցունակ են։
Ի մի բերելով այս ամենը
Եվս մեկ անգամ աչքի անցկացրեք վերը նշված հարցերը: Այնտեղ ոչինչ չկա կոչման, դիրքի կամ պաշտոնի մասին: Որովհետեև դուք կարող եք ունենալ կոչում և պաշտոն՝ առանց առաջնորդ լինելու:
Չի բացառվում, որ դուք աշխատել եք նման մեկի մոտ։ Եվ, հավանաբար, դուք կարող եք ունենալ գործընկերներ, ովքեր առանց կոչման ունեն առաջնորդի դեր։
Առաջնորդությունը և հետևորդությունը մտածելակերպ են: Դրանք աշխարհայացքի բացարձակ տարբեր ձևեր են: Մեկը հոռետես է, մյուսը լավատես. երբ մեկը տեսնում է առաջադրանքների ցուցակ, մյուսը տեսնում է հնարավորություններ:
Մի սպասեք որևէ կոչման: Առաջնորդությունը այնպիսի բան չէ, որ ինչ-որ մեկը կարող է ձեզ տալ. դուք պետք է վաստակեք այն և պահանջեք ինքներդ ձեզնից: