Թուրքերն այս ակտիվությամբ, օդային հարվածներով ու ռազմական գործողություններով փորձում են ցույց տալ, որ ի զորու են իրենց հարմար մեթոդներով և նպատակներով իրականացնել ռազմական գործողություններ:
Թուրքիայում նավթատար են պայթեցրել, հայտնում է APA-ն: Գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ պայթյունը իրականացվել է այսօր Շիրնակ նահանգի Ջիզրեյի շրջանի տարածքում:
Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) կարող է փակվել, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Սյունիքի մարպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի մեղադրանքը հիմք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Թուրքիան ստացել է ՆԱՏՕ-ի իր գործընկերների աջակցությունը՝ Բրյուսելն իր համերաշխությունն է հայտնել Անկարային ահաբեկչության ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտնում է Euronews-ը:
Trend-ի հաղորդմամբ՝ Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին դեմ է հանդես գալիս Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից երկրի հյուսիսում անցկացված ռազմական գործողությանը:
2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործերն ընթացքի մեջ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Բաքվի Նասիմինսկու դատարանը կալանավորելու որոշում է կայացրել ռուս գործարար, ներկայում Շուշիում բնակվող Գերման Ստերլիգովի նկատմամբ, տեղեկացնում է contact.az-ը:
Քրդական խնդրից բացի՝ խնդրիներ կան նաև «Իսլամական պետություն» խմբավորման հետ, ինչպես նաև՝ մեկ ամսից ավելի է՝ Թուրքիայում չեն կարողանում կազմել կոալիցիոն կառավարություն, ինչը ևս լուրջ խնդիրներ է առաջ բերում:
2015թ. հուլիսի 29-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել էր համաժողով ծնողների կողմից երեխաների առևանգման միջազգային խնդիրների, Հաագայի կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների և երեխաների սեռական շահագործման հարցերի շուրջ, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, պատգամավորներ և հասարակական կազմակերպություններ Հայաստանից:
Թուրքիան լայնածավալ օդային գործողություններ է սկսել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ, հայտնում է Euronews-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Հուլիսի 28-ին՝ ժամը 17.56-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացու ընկերը (ՌԴ քաղաքացի) գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից դեպի Խոսրովի արգելոց հատվածում, ունի վատ ինքնազգացողություն և չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել. անհրաժեշտ է օգնություն:
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ողջունել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի այցը Թեհրան 12 տարվա ընդմիջումից հետո, հայտնում է Trend-ը:
Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման շիաներին 5 մայրցամաքում «ահաբեկչական ցանց» ստեղծելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի 48 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սիմոնյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 684 ՕT 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 59-ամյա Վլադիկ Աֆթանդիլյանին և 13-ամյա Վահե Աֆթանդիլյանին:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԱՄՆ Պետդեպը երեքշաբթի «խորը անհանգստություն» է հայտնել ռուսական իշխանությունների որոշմամբ, որոնք ցանկանում են դադարեցնել երկրում ամերիկյան «Դեմոկրատիայի աջակցության ազգային հիմնադրամի» (NED) գործունեությունը:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբյուսն այսօր պաշտոնական այց կկատարի Իրան, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի և մի շարք նախարարների հետ:
Սեւանա լճում հուլիսի 27-ի երեկոյան խեղդված 25-ամյա Գեւորգ Սաքեյանն աշխատում էր «Արարատբանկի» Սեւանի մասնաճյուղում:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում որդին, բռնություն գործադրելով, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր մոր նկատմամբ:
Հուլիսի 29-ին` ժամը 00.34-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Օզմանովը հայտնվեց ազատության մեջ։ Իսկ միակ մարդը,ում համար այս պատմությունը կարող է վատ վերջանալ, Գելային հավատարիմ գործարարն է։
«Sport1»-ը տեղեկացնում է, որ Մյունհենի «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը սկսել է մարզվել ընդհանուր խմբում։
Օծանելիքի հոտն ամենաերկարը պահպանվում է մաքուր մազերի մեջ։ Հոտը մշտապես շարժվում է ներքեւից վերեւ. եթե օծանելիքը միայն ականջների ետեւը քսեք, այն արագորեն կվերանա։