Թուրքիայի ԶՈՒ-ի հարվածների հետևանքով Իրաքում սպանվել է PKK-ի 200 անդամ
Թուրքիան լայնածավալ օդային գործողություններ է սկսել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ, հայտնում է Euronews-ը:
Թուրքիայի Զինված ուժերի 5 ավիահարվածների հետևանքով այս գիշեր Իրաքի հյուսիսում սպանվել է PKK-ի 200 զինյալ, հայտնում է Milliyet-ը:
Ավիահարվածները հասցվել են Դիարբեքիրի ռազմաօդային բազայի F-16 կործանիչների կողմից: Ռմբակոծվել են PKK-ի Զապ, Գարե, Մետինա, Ավշան ու Քանդիլ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերը:
Սպանվածների թվում կան նաև PKK-ի ղեկավար մարմիններ։
Անցած գիշերվա օդային հարձակումը PKK-ի դեմ համարվում է թուրքական իշխանությունների կողմից իրականացրած ամենախոշոր օդային հարձակումը: