Բաժիններ՝

ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանում Դեմոկրատիայի ամերիկյան հիմնադրամի փակմամբ

ԱՄՆ Պետդեպը երեքշաբթի «խորը անհանգստություն» է հայտնել ռուսական իշխանությունների որոշմամբ, որոնք ցանկանում են դադարեցնել երկրում ամերիկյան «Դեմոկրատիայի աջակցության ազգային հիմնադրամի» (NED) գործունեությունը:

«Այդ ցանկությունը միայն ավելացնում է մեր անհանգստությունը: Այսպես կոչված անցանկալի կազմակերպությունների մասին օրենքը ավելի կսահմանափակի Ռուսաստանում քաղաքացիական հասարակության գործունեությունը: Դա Ռուսաստանի կառավարության կողմից անկախ ձայները լռեցնելու ևս մեկ քայլ է, որի նպատակն է մեկուսացնել ռուս ժողովրդին աշխարհից»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Պետդեպը նաև նշել է, որ «շարունակում է անհանգստանալ անկախ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափումներից, փոքրամասնությունների ու քաղաքական ընդդիմության ճնշմամբ»:

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազությունը եզրակացրել է, որ հիմնադրամը «սպառնալիք է ներկայացնում ՌԴ սահմանադրական կառույցի, պաշտպանունակության ու երկրի անվտանգության համար», ինչի հետ կապված էլ հիմնադրամի գործունեությունը «անցանկալի« էր հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս