Բաժիններ՝

Նեթանյահուն Իրանին մեղադրել է «ահաբեկչական ցանցի» ստեղծման մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման շիաներին 5 մայրցամաքում «ահաբեկչական ցանց» ստեղծելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն:

Հայտարարությունը հնչել է Նեթանյահուի Կիպրոս այցի ընթացքում, որտեղ մայիսին ոստիկանությունը հայտնաբերել էր 2 տոննա քիմիկատ, որը կարող էր օգտագործվել պայթուցիկների արտադրության համար: Ոստիկանությունը հետաքննության արդյունքում ձերբակալել էր 26-ամյա լիբանանցու, ով, ենթադրաբար, առնչություն ունի «Հեզբոլլահի» հետ:

«Իրանն ու «Հեզբոլլահը» հյուսել են ահաբեկչական ցանց, որն ընդգրկում է ավելի քան 30 երկիր 5 մայրցամաքում, ներառյալ գրեթե ամեն եվրոպական երկիր»,-ասել է Նեթանյահուն Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպմանը:
Վերջինս ամբողջ աշխարհի սպառնալիք է անվանել ԴԱԻՇ-ին՝ Իրանի ու «Հեզբոլլահի» թշնամուն:

«Վտանգը գալիս է հիմնականում արմատական իսլամի կողմից՝ շիա արմատականների՝ Իրանի գլխավորությամբ ու սուննի արմատականների՝ ԴԱԻՇ-ի գլխավորությամբ: Կիպրոսի ու Եվրոպայի համար ամենամեծ խնդիրը նրանցից եկող ահաբեկչությունն է»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031