Բաժիններ՝

Ադրբեջանը Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Բաքվի Նասիմինսկու դատարանը կալանավորելու որոշում է կայացրել ռուս գործարար, ներկայում Շուշիում բնակվող Գերման Ստերլիգովի նկատմամբ, տեղեկացնում է contact.az-ը:

Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Ինտերպոլի» գծով, ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը Ստերլիգովի դեմ քրեական գործ էր հարուցել 281.2 (բաց կոչեր պետության դեմ) ու 318.2 (սահմանի անօրինական հատում) հոդվածների համաձայն:

Քրեական գործ է հարուցելու պատճառների թվում նշվել է նաև այն, որ Ստերլիգովն ու նրա ընտանիքի անդամները, «հանցավոր դավադրության մեջ են մտել Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում ապրողների հետ, կոպտորեն խախտել են

«Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին», «Անձնագրերի մասին» օրենքները»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031