Բաժիններ՝

«Մոռացեք և շարունակեք ապրել: Միայն այս միջոցով թույլ չեք տա, որ անցյալը ցավեցնի ձեզ»: Ռոման Աբրամովիչի 11 խորհուրդները

Աշխարհահռչակ գործարար Ռոման Աբրամովիչը հաճախ է նշում, որ հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել, ունենալ ընդգծված մեխանիզմներ և ճիշտ կանոնակարգել կյանքը: Ձեզ ենք ներկայացնում այն 11 խորհուրդները, որ տալիս է Աբրամովիչը՝ ելնելով իր կյանքի փորձից:

1. Երբեք հապճեպ դատողություններ մի՛ արեք:

Այս սովորությունը կարող է բարդացնել կյանքը 2 ձևով: Առաջին հերթին՝ մեզ թվում է, թե մենք գիտենք՝ ինչ է լինելու, և դրա համար էլ շեղում ենք մեր ուշադրությունն իրականությունից ու սկսում ենք գործել՝ հենվելով մեր արած ենթադրությունների վրա: Շատերն անում են սխալ ենթադրություններ և, բնականաբար, գործում են սխալներ: Այս սովորության երկրորդ կողմն այն է, որ մեզ թվում է՝ գիտենք՝ ի՞նչ է մտածում մարդը, ինչի՞ համար է անում ինչ-որ բան, կամ ինչո՞ւ է որոշում չանել ոչինչ: Սա ևս սխալ է, այն էլ՝ արմատական սխալ: Հենց նման հիմարությունն է, որ փչացնում է ցանկացած հարաբերություն;

2. Մի՛ դրամատիզացրեք:

Շատերը փոքրիկ անհաջողությունը դարձնում են մահացու վտանգավոր աղետ և հենց այդպես էլ վերապրում են դա: Ինչո՞ւ են նրանք այդպես անում: Ո՞վ գիտե: Գուցե մարդիկ այդպես են անում, որ ավելի կարևոր զգան իրենց: Ամեն դեպքում սա և հիմարություն է, և կարող է վատ հետևանքների հանգեցնել:

3. Մի հորինեք կանոններ

Հորինված «պետք է»-ներն ու «պարտավոր եմ»-ներն անիմաստ զբաղմունք են: Սրանք մեզ միայն տալիս են նյարդային վիճակ և մեղքի զգացում: Ինչի՞ համար:  Հետևելով նման հորինած կանոններին՝ մենք ծանրաբեռնում ենք մեր ուղեղն ու սխալ ենք կենտրոնանում: Իսկ երբ փոխում եք մի կանոնը մյուսով, դառնում ենք ինքնասիրահարված ֆանատիկ:

4. Խուսափեք ստերեոտիպերից և պիտակներից:

Բառերը, որ դուք օգտագործում եք, կարող են դավաճանել ձեզ:  Փորձելով իրերը տեղավորել որևէ  հարթակում, մենք մոռանում ենք, թե ինչ նշանակություն ունեն դրանք  իրականում:

5. Մի եղեք պերֆեկցիոնիստ:

Կյանքը միայն սև-սպիտակ կամ էլ «ոչինչ, կամ ամեն ինչ» չէ: Եթե միայն իդեալական աշխատանք փնտրեք, ապա այդպես էլ չեք գտնի այն: Այդ ժամանակ ձեր նորմալ աշխատանքը ձեզ կթվա ավելի ու ավելի վատը: Պերֆեկցիոնիզմը ոչ թե կդարձնի ձեզ ավելի լավը, այլ կստիպի ձեզ փնտրել այն, ինչ  իրականում չկա:

6. Մի ընդհանրացրեք:

Մեկ-երկու անհաջողությունները դեռ չեն նշանակում, որ դուք ձախողվել եք: Իսկ պատահական հաջողություններն էլ ձեզ չեն դարձնում հանճար: Մեկ կամ երկու, թեկուզ մի քանի հաջողություններն ու անհաջողությունները չեն կարող ինչ-որ բան վճռել կամ դառնալ տենդենց: Որպես կանոն՝ իրերն իրենցից ներկայացնում են այն, ինչ կան, ոչ ավելին:

7. Սրտին մոտիկ մի ընդունեք:

Ձեզ շրջապատող մարդիկ, անգամ հարազատներն ու ընկերները, չեն մտածում ձեր մասին և հոգ չեն տանում ձեզ համար 99 տոկոսով: Ձեզ հետ նույն ընկերությունում աշխատողները կամ ձեր հարևանները գուցե չեն էլ լսել ձեր մասին, ավելին՝ չեն էլ ուզում լսել: Կյանքի անկումներն ու վերելքները, ուրիշ մարդկանց ջերմությունն ու անտարբերությունն անձամբ ձեզ հետ ոչ մի կապ չունեն:

8. Մի հավատացեք էմոցիաներին:

Այն, ինչ դուք զգում եք, հաճախ ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է իրականում: Միայն այն, որ դուք դա զգում եք, դեռ չի նշանակում, որ դա իրականությունն է: Էմոցիայի աղբյուրը կարող է լինել քաղցը, հոգնածությունը, ջերմությունը….

Ապագան չի հարցնւմ ՝ լա՞վ եք դուք զգում ձեզ, թե՞ վատ: Էմոցիաները կարող են լինել իրական, բայց դրանք իրականություն չեն:

9. Մի տրվեք անտարբերությանը:

Սովորեք լինել օպտիմիստ: Եթե կենտրոնանաք ու ձեր կյանքում կամ աշխատանքում փորձեք գտնել բացասական բաներ, ապա դուք կգտնեք դրանք: Բացասական տրամադրվածությունը նույնն է, որ նայես աշխարհին ցեխոտ ակնոցներով: Ապշեցուցիչ է, թե ինչպես կարելի է գտնել այն, ինչ իրականում չկա: Եվ, իհարկե, եթե դուք փորձեք գտնել դրական բաներ, ապա անպայման կգտնեք:

10. Մի ապրեք անցյալով:

Սա, թերևս, ամենակարևոր խորհուրդն է: Մոռացեք և շարունակեք ապրել: Այս կյանքում ամենաշատ չարությունը, անտարբերությունը, տխրությունը գալիս է այն մարդկանց պատճառով, ովքեր դեռ հիշում են անցյալի խնդիրներն ու  դժվարությունները: Որքան դրանք պտտեք ձեր գլխում, այնքան մեծ կերևան, և դուք ձեզ դրանից միայն վատ կզգաք: Մոռացեք և շարունակեք ապրել: Միայն այս միջոցով թույլ չեք տա, որ անցյալը ցավեցնի ձեզ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս