Եգիպտացորեն. բույս, որը ոսկի է պարունակում 

Մեքսիկայի և Գվատեմալայի սահմանային գոտում եգիպտացորենը` Zea Mays մշակել են մոտ 8000 տարի առաջ։ Բույսի մշակումը մեծապես նպաստել է ացտեկների, մայաների ու ինկերի քաղաքակրթական զարգացմանն ու ծաղկմանը։
* Հայերը հավանաբար շատ հնուց են իմացել այդ բույսի գոյության մասին, տալով դրան եգիպտացորեն, Երուսաղեմի ցորեն կամ Մարացորեն անվանումները։
* Միջերկրական ծովում ջրասույզ եղած փյունիկյան նավի ամբարներում հայտնաբերվել են եգիպտացորենի սերմեր։

Բույսի գենետիկ մոդիֆիկացիաները

* Մինչ մեր օրերը Մեքսիկայի տափաստաններում պահպանվել են Մաիսի տեսակներ, որոնք միասեռ բույսեր են, ունեն փոքր կողեր, որոնց վրա 1-2 տասնյակ սերմեր կան։ Կենտրոնական Ամերիկայի հնագույն բնիկները` ըստ ավանդազրույցի (Տե՛ս, «Սիմինդր, եգիպտացորեն» «168 Ժամ» 17.09.2011թ. ) գերագույն աստծուց նվեր են ստացել երկսեռ բույսեր, որոնց իգական ծաղիկները նստած են կողրերի վրա, իսկ արական ծաղիկները դասավորվում են բույսի գագաթային հուրանների տեսքով։
* Ցավոք եգիպտացորենը նույնպես հայտնվեց այն բույսերի ցուցակում, որոնց վրա գենային ճարտարագետները բավականին «հաջող» փորձեր են կատարում։ Ստեղծվել են խոշոր սերմեր ունեցող և բարձր բերքատվություն ապահովող տեսակներ («Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ», «168 Ժամ» 30.05.13թ. )։
* Ինչպես սովորեցնում է ժողովրդական իմաստությունը. «Աստված վերջը բարի անի»։ ԳՄՕ մթերքների ազդեցությունը մարդու առողջության վրա այսօր դժվար է գնահատել։
Վատը այն է, որ ԳՄՕ բույսերի տարածման հետևանքով հաճախ վերանում է բնական տեսակները, ինչպես դա տեղի ունեցավ կանճրակի հետ` նույնն է` հլածուկ (ռապս) ԱՄՆ-ում։ Վերացման վտանգ է սպառնում բնական սոյայի գենին (Տե՛ս այստեղ, «168 Ժամ», 03.12.2013թ.)։

Եգիպտացորենը բնության իրական հրաշք է

Կարդացեք նաև

Սա միակ լայն սպառման մթերքն է, որի բոլոր մասերում ոսկի է պարունակվում, 100 գ հատիկները 0,5 միկրոգրամ Au են պարունակում, այնինչ մարդու օրգանիզմի պահանջարկը տատանվում է 2-4 մկգ սահմաններում։

Ոսկու ազդեցությունը օրգանիզմի վրա

*  Չափահաս մարդու օրգանիզմում կա մոտ 10 մգ Au, որի մոտավորապես կեսը գտնվում է ոսկորներում, մնացածը լյարդում ու երիկամներում։
Ոսկու կենսաբանական դերը մարդու օրգանիզմում կարոտ է հետագա ուսումնասիրության, սակայն հայտնի են որոշ օգտակար հատկություններ։
* Խթանում է պղնձի յուրացմանը օրգանիզմում։
* Նպաստում է կոլագենը ու էլաստինը խոնավացնող հատուկ նյութերի` պրոտեազների ակտիվացմանը։
* Հատուկ հաշվարկված չափաքանակները կիրառվում են աթերոսկլերոզի, օստեոխոնդրոզի, պարոդոնտոզի, դեֆորմացիաներ առաջացնող արթրիտի, հիպերտոնիայի, լյարդի հիվանդությունների, դեպրեսիայի դեպքում։
* Ոսկին ուժեղացնում է արծաթի հակաբակտերիալ հատկությունները (Տե՛ս, «Վարունգի հայտնի ու գաղտնի առանձնահատկությունների մասին», «168 Ժամ», 16.06.2015թ.), ունի հակավարկային ազդեցություն։
* Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Ոսկու և յոդի համադրությունը

* Յոդացված ոսկին հայտնի է որպես հակակաղծրախտային  (սկլերոզ) դեղորայք, որը չունի հակացուցումներ և հաճախ է կիրառվում ծերացող օրգանիզմին բնորոշ հիվանդությունների բուժման համար։ Սա հնագույն ժամանակներից հայտնի միջոց է։
* Ոսկու տարբեր` աղային միացությունների հիմքի վրա պատրաստում են դեղորայք որոշ հիվանդությունների, այդ թվում փսորիազի հետևանքով առաջացած արթրիտի բուժման համար։
Նման դեղերը կարող են առաջացնել թունավորում` չարաշահելու դեպքում։

* * *

Julo

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս