Բաժիններ՝

Հարթ և փայլուն մաշկ՝ ընդամենը 5 րոպեում

Որքան ջանքեր են պահանջվում, որպեսզի դեմքը հարթ և գեղեցիկ տեսք ունենա: Տարատեսակ կոսմետիկ միջոցներ, սննդային հավելումներ և նույնիսկ բժշկական ծառայություններ կան՝ մաշկի որակը լավացնելու համար: Ցավոք, շատ հաճախ թանկարժեք քսուքներն էլ արդյունավետ չեն լինում: Կոսմետոլոգիական պրոցեդուրաներն արդյունք տալիս են, սակայն՝ ժամանակավոր: Պարզվում է՝ գոյություն ունի մի միջոց, որը մի հարվածով վերացնում է մաշկի որոշ անհարթությունները:

Այս բնական միջոցն իսկապես արդյունավետ է: Այն խոնավեցնում է մաշկը, հարթեցնում կնճիռները, դեմքին առողջ գույն է հաղորդում, թափանցում է մաշկի շերտերն ու վերացնում բորբոքումները: Լավագույնը, որ կարող եք անել ձեր մաշկի համար, կոկոսի յուղ օգտագործելն է: Որպեսզի կոկոսի յուղը ներծծվի, դրանից քսուք պատրաստեք: Դրա պատրաստման համար ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի րոպե:

Բաղադրություն

  • Կոկոսի յուղ
  • Մի քանի կաթիլ եթերային յուղ

Կոկոսի յուղը հարիչով լավ հարեք, ավելացրեք մի քանի կաթիլ եթերային յուղեր:

Կարդացեք նաև

Եթերային յուղերը բուրավետ հոտ կհաղորդեն քսուքին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս