Բաժիններ՝

Վարչապետ․ ՀԷՑ-ի ազգայնացման հարց չունենք. «Ազատություն»

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից 5 օր անց կառավարությունը դեռ չի պարզաբանում, թե ինչ միջոցների հաշվին է իր վրա վերցնելու էլեկտրաէներգիայի թանկացմանը բեռը: Նախագահը հայտարարել էր, որ վճարելու են «անվտանգության հետագա ամրապնդման համար» նախատեսվող միջոցներից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդգծել էր, որ փոխհատուցումը կլինի «ոչ բյուջեի հաշվին»:

Միջոցների աղբյուրը ավելի կոնկրետ նշելու լրագրողների խնդրանքին վարչապետն այսօր էլ լիարժեք պատասխան չտվեց․ «Որ որոշենք, ձեզ կհայտնենք: Գաղտնիք չկա․ մի քանի աղբյուր է, քննարկում ենք: Որոշում որ կայացնենք, ձեզ անպայման ասելու եմ: Ես ձեզանից ոչ մի բան չունեմ թաքցնելու: Հաստատ մոտ օրերս ձեզ հասեմ»:

Անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացմանը վերաբերող հարցին՝ Հովիկ Աբրահամյանն, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այսօր ասել է․ «Նման հարց չունենք: Մենք հիմա աուդիտի արդյունքները կունենանք, չենք կարող ասել երեք ամիս կլինի, չորս ամիս կլինի, ժամկետ չենք ասի, ընկերությունները կասեն, ովքեր որ զբաղվում են այդ գործով: Կասեն, մենք այդ որոշման մասին կհայտնենք ձեզ բոլորիդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս