Բաժիններ՝

10 փաստ ամենավնասակար մթերքների մասին

Եթե Դուք երազում եք նիհարել, պարտադիր չէ տարբեր դիետաներ պահել կամ երկար ժամեր անցկացնել սպորտային սրահներում: Բավական է, որ Ձեր սննդակարգից հանեք ամենավնասակար 10 մթերքները, որոնք այնքան էլ շատ չեն: Եվ այսպես.

1. Չիպս:

Կարտոֆիլը, ըստ էության, ամենաօգտակար մթերքը չէ. միայն օսլա է և ուրիշ ոչինչ: Իսկ չիպսերի մեջ, առավել ևս, ոչ մի օգտակար ու բնական բան չկա, միայն քաղցկեղածին նյութեր, բուրավետիչ, համի ուժեղացուցիչ և, իհարկե, յուղ:

chips

Չիպսի մշտական օգտագործումը կարող է հանգեցնել օնկոլոգիական հիվանդությունների և քաշի ավելացման պրոբլեմների: Այս ամենը վերաբերում է նաև ֆրիին:

2. Գազավորված ըմպելիք:

Իսկ Դուք գիտեք, որ նույնիսկ գուաշը` բացած ջրով և շաքարավազով, այնքան էլ վնասակար չէ, քան գունավոր գազավորված ըմպելիքը: Համարվում է, որ արագ կերակուրից հետո ամենահարմարը գազավորված ըմպելիքի օգտագործումն է, բայց սա խորամանկ մարքետինգային քայլ է:

Իրականում գազավորված ըմպելիքը բթացնում է քաղցի զգացողությունը, և Դուք ուզում եք նորից ուտել համբուրգեր: Ի դեպ, «Կոկա Կոլա Լայթն» ավելի վտանգավոր է սովորական «Կոկա Կոլայից», քանի որ շաքարը փոխարինված է փոխարինիչով, որն ավելի վնասակար է:

3. Արագ  ուտեստ:

hamburger

Արագությունից և գնից բացի, արագ ուտեստը ոչ մի առավելություն չունի: Սակայն քաղցը արագ հագեցնելու համար կարելի է պատրաստել սենդվիչ` հացով, պանրով և բանջարեղենով:

4. Մայոնեզ:

Meniu Copii: Club Magic

Խոսքը վերաբերում է միայն խանութի մայոնեզին: Եթե Դուք դադարեք օգտագործել այն, ապա կտեսնեք, որ Ձեր իրանն ավելի բարեկազմ է դարձել: Ի դեպ, այստեղ կարելի է ավելացնել կետչուպը և այլ սոուսներ, որոնք պարունակում են համի ուժեղացուցիչներ, բուրավետիչներ, յուղեր և ոչ մի բնական նյութ: Սրա փոխարեն՝ օգտագործեք անյուղ թթվասեր, որն ավելի համեղ է և օգտակար:

5. Աղ և շաքար:

ax-shaqar

Դրանք նաև անվանում են սպիտակ մահ: Աղը խանգարում է օրգանիզմից ջրի դուրս գալուն և հավաքում է այն ամենաանհարմար վայրերում: Բոլոր նիհարողների համար շաքարը համար 1 թշնամին է: Իսկ եթե չեք կարող ամբողջովին հանել այդ մթերքները Ձեր սննդակարգից, ապա կարող եք կրճատել դրանց օգտագործումը: Օրինակ՝ մթերքները շատ աղ չանել և ընտելանալ դրանց բնական համին: Իսկ շաքարը կարող եք փոխարինել մեղրով:

6. Ալկոհոլ:

xmichq

Ալկոհոլի վնասն ակնհայտ է բոլորին: Եթե Դուք ստաբիլ շաբաթը մեկ անգամ ալկոհոլ եք օգտագործում, դա արդեն ալկոհոլամոլություն է: Ալկոհոլից հրաժարվելը կարելի է սկսել էժանագին խմիչքների հրաժարումից: Իսկ հետո պարզապես գտնել չխմող կոլեկտիվ:

7. Երշիկեղեն և ապուխտներ:

ershik

Դուք երբեք չեք կռահել, թե ինչից և երբ է պատրաստվել նրբերշիկը: Ապխտումն ու աղ դնելը մթերքին հարկավոր են պահպանման ժամկետը երկարացնելու համար: Իհարկե, սննդի ամբողջ օգտակար հատկանիշները վերանում են ժամանակի ընթացքում, իսկ դիակացման երևույթները չեն դադարում: Բայց դա գնորդը չի կարող նկատել` համի ուժեղացուցիչների և բուրավետիչներ պատճառով:

8. Տապակած մթերքներ:

mis

Մարգարինով և ձեթով մթերքի տապակումը հանգեցնում է քաղցկեղածին նյութերի առաջացմանը և մթերքում վերացնում է բոլոր օգտակար նյութերը: Բացի այդ, տապակման ընթացքում մթերքի ջրի որոշ մասը փոխարինվում է յուղով, որը կերակուրը դարձնում է ավելի կալորիական: Տապակելու փոխարեն՝ կարելի է մթերքը մի քիչ կարմրացնել և ավարտել պատրաստումը վառարանում:

9. Քաղցրեղեն:

qaxcr

Ամենավնասակար քաղցրեղենի մեջ կարելի է առանձնացնել սառնաշաքարը, մարմելադը և մաստակային կոնֆետները: Իրականում դրանք ավելի վտանգավոր են, քան 1 կտոր թխվածքը, քանի որ պարունակում են բուրավետիչներ և ներկանյութեր: Քա՞ղցր եք ուզում: Կերեք մեղր, մրգաչիր և դառը շոկոլադ:

10. Սպիտակ հաց:

hac

Թարմ բուլկիները և սպիտակ հացը, իհարկե, համեղ են, բայց դրանք ոչ մի օգտակար հատկանիշ չունեն, քանի որ ալյուրը, որից պատրաստվում է այդ հացը, մաքրված է օգտակար թաղանթանյութերից: Այնպես որ, ավելի օգտակար է ուտել ամբողջահատիկ ցորենի հաց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս