Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է պարոն Զաորալեկին ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Կապված Ադլերի շրջանում առատ տեղումների հետ`Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է «Ռոսբալտը»:
«Ժառանգությունը» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական շարժմանը՝ խստորեն դատապարտելով հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ սանձազերծված բռնարարքներն ու հալածանքները, որոնց հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արդեն երրորդ օրն է՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ցուցարարները Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով չեղարկել ՀԾԿՀ որոշումը:
Ավստրիացի հանրահայտ վիրաբույժ և գիտնական Թեոդոր Բիլյորտը, որը քաջ հայտնի է խոցային հիվանդությունների դեպքում ստամոքսի մի հատվածի հեռացման իր կատարած հեղինակային վիրահատություններով, իր աշակերտներին հանձնարարեց մի հետաքրքիր փորձ կատարել, այն է՝ հեռացնել այծերի և գառների վահանաձև գեղձը:
ՀՀ կառավարությունը հաստատել է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը: Տեսչական մարմնի կատարողականի գնահատումը կնպաստի դրա գործունեության արդյունավետ կազմակերպմանը, հրապարակայնությանն ու թափանցիկությանը:
«Ես չգիտեմ՝ արդյոք կառավարության համապատասխան որոշում կա՞, թե ինչպիսի տեսք պետք է ունենա ոստիկանական համազգեստը: Թևկապ ես էլ կարող եմ կպցնել, Դուք էլ: Ի՞նչ ասել է՝ թևկապ էին կպցրել»:
ՀՀ կառավարության կողմից պետական պարտքը 2 մասի մասնատելը՝ առանձին-առանձին սահմանելով կառավարության պարտք և Կենտրոնական բանկի պարտք, խիստ քննադատության արժանացավ թե՛ ընդդիմադիր խորհրդարանականների, թե՛ վերլուծաբանների ու անկախ փորձագետների կողմից, որոնց կարծիքով` դրա նպատակը մեկն է՝ հնարավորություն ստեղծել անարգել ավելացնել պետության պարտքը և խուսափել քննադատությունից:
«Տեսանյութում լրագրողը, ձեռքին բռնած LifeNews-ի միկրոֆոնը, ուղիղ միացում է վարում Երևանից, որտեղ բնակիչները բողոքում են ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման»:
Հարցին՝ ՌԱՕ ԵԷՍ-ից որևէ արձագանք ունե՞ք, կապ հաստատե՞լ են Ձեզ հետ, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Ոչ, որևէ մեկը չի կապվել, չի խոսել ինձ հետ, որևէ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել ոչ միայն` ինձ հետ, այլև` մեր աշխատակազմի մյուս անդամների հետ»:
Կառավարությունը Երևան քաղաքի և Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ այսօր ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 85-րդ ժողովին:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Ղազախի շրջանում հայտնաբերվել են անհետացած ադրբեջանցի զինծառայողների մարմինները:
Ամերիկահայ մի բարերար, որը չի ցանկացել նշել իր անունը, այսօր՝ հունիսի 25-ին, մեքենայով պիցցաներ ու ֆրեշներ է ուղարկել Բաղրամյան պողոտայում 3-րդ օրն անընդմեջ նստացույց անող ակտիվիստներին:
«Կարին» համույթի ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանը կարծում է՝ յուրաքանչյուր հայ պետք է հիմա լինի միշտ այնտեղ, որտեղ հայը խնդիր ու ցավ ունի:
ՌԴ ԱԳՆ-ն հանգստացրել է որոշ ռուսական լրատվամիջոցների, որոնք Երևանում բողոքի ակցիաների սկզբից փորձել էին դրանցում տեսնել ինչ-որ քաղաքական բողոք, «մայդան», գրում է REGNUM-ը:
«Հետևում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, հուսով ենք՝ այդ ամենը դուրս չի գա իրավական դաշտից: Հույսեր ենք կապում առողջ բանականության, հայ ղեկավարության իմաստության հետ: Մեր տվյալով՝ կարելի է հուսալ, որ ցուցարարների արծարծած հարցերի վերաբերյալ փոխզիջումային որոշում կգտնվի»:
Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային միացած աշտարակցի երիտասարդները սկզբում հավաքվել են Աշտարակի հրապարակում, որտեղից պաստառներով ուղևորվել են Ն. Սիսակյան փողոց և կրկին բարձրացել հրապարակ:
Քիչ առաջ Բաղրամյան փողոցում, երբ երիտասարդները շարունակում էին երգել, ցուցարարներից մեկ տեղեկացրեց, որ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
«Տեսնելով, թե ինչպիսի գրագետ, քաղաքավարի և ինչ մթոնլորտ է տիրում, դա ուղղակի որպես հայ մարդ շատ ուրախացնում է»:
«Ես մեծ հավատ ունեմ Հայաստանի պայծառ ապագային և, կարծում եմ, որ սերունդը՝ իր յուրաքանչյուր դրսևորումով դա չի կարղ մեր կողմից ընկալվել ժողովրդից առանցձված բաժին: Իմ մոտեցումն է, որ այն քայլերը, որ արվում են, պետք է լինի հստակ օրենքի շրջանակներում»:
Հունիսի 11-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում գնված և «Մարգարիտա 97» ՍՊԸ-ի կողմից արտադրված պաղպաղակի պիտակի վրա արտադրության օրը գրիչով ջնջված է:
Երեկ Բաղրամյան պողոտայում նստացույց անող ակտիվիստներին միացել էին մի շարք մտավորականներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում` Արա Գևորգյանը, Հովհաննես Ազոյանը, Հայկ Մարությանը և այլք:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի այս օրերին ամենակարևոր հարցը իրար հասկանալն է:
«Ես նման մեխանիզմ չգիտեմ, որ այդ որոշումը կարելի է չեղարկել: Բացի դրանից, եթե անգամ չեղարկվի, պետք է լինի համապատասխան միջոցներ՝ կոմպենսացնելու այն վնասները, որոնք եղել են այս ժամանակահատվածում: Այդ միջոցները կառավարութունն այսօր չունի»:
րանց կողքին մեր տղաները չեն կարող տղամարդ չդառնալ:
Եթե պետությունը որոշում է ընդունել, որ թանկանա էլեկտրաէներգիան, դա չի նշանակում, որ այդ որոշումը օդից վերցվել և ընդունվել է: Մասնագետներ կան, կներկայացնեն Ձեզ մանրամասն, թե ինչու է կայացվել այդ որոշումը, և թե ինչու է անհրաժեշտ այդ որոշումը Հայաստանի Հանրապետության համար:
«Եկել եմ, որ հանկարծ ջուր ցանեն, ես կանգնեմ-հովանամ, էս շորս էլ էնքան ջուր է քաշում։ Եթե պիտի հովացնեն, շնորհակալ կլինենք` կարևորը էդ ջրի գինն իրենք են մուծում»: