Բաժիններ՝

Կոլումբիայում երկու աղջիկ Բրազիլիայի հետ խաղից հետո հրազենային վնասվածք են ստացել

 

Կոլումբիացի երկրպագուները շատ եռանդուն են նշել ազգային հավաքականի հաղթանակն Ամերիկայի գավաթի խաղում:

9 և 15 տարեկան աղջիկները գտնվել են պատշգամբում, երբ անհայտ անձինք կրակ են բաց արել: Տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում, իսկ մյուսը` մեջքի:

«Բարեբախտաբար, հիմա նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում»,- հայտարարել է Բոգոտայի ոստիկանության ղեկավար Ումբերտո Գուատիբոնսան:

Ոստիկանությանը հայտնի է դարձել նաև հետխաղյա գիշերային 900 կռիվների մասին:

С խմբի հանդիպումը, որը տեղի է ունեցել չորեքշաբթի Սանտյագոյում, ավարտվել է 1:0 հաշվով` հոգուտ կոլումբիացիների:

Տոնելով իրենց թիմի հաղթանակը` առանձին երկրպագուներ սկսել են օդ կրակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս