Ոչ կաթնային մթերքներ, որոնք կալցիում են պարունակում
Երբ ասում ենք՝ կալցիում, անմիջապես սկսում ենք մտածել կաթի, յոգուրտի, պանրի և այլ կաթնամթերքների մասին, բայց չենք էլ կասկածում, որ գոյություն ունեն նաև ոչ կաթնային մթերքներ, որոնք մեծ քանակությամբ կալցիում են պարունակում:
Կանաչ տերևային բանջարեղեններ
Կանաչ տերևային բանջարեղեններն ամենահարուստն են կալցիումով: Օրինակ, կաղամբի 100 գրամի մեջ կա 165 գրամ կալցիում: Միևնույն ժամանակ, կաղամբը պարունակում է պրովիտամին A, վիտամին K և C: Այս խմբին է պատկանում նաև սպանախը: Այն կարող եք եփել այլ բանջարեղենների հետ կամ տապակել:
Ընկուզեղեն
Նուշն իսկական առաջատար է՝ իր մեջ պարունակվող կալցիումի քանակով. 100 գրամի մեջ կա մոտ 264 գրամ կալցիում: Նուշը նաև հարուստ է մագնեզիումով, վիտամին E և B2-ով: Նուշն իջեցնում է խոլեստերինը: Ընկույզների մեջ հաջորդը կաղինն ու բրազիլական ընկույզներն են:
Քունջութ
Քունջութի սերմերը տապակելիս՝ դրանցում բարձրանում է կալցիումի չափաքանակը: Այն կարող եք օգտագործել ավանդական արաբական պաստա՝ թահին պատրաստելու համար: Այն հարուստ է վիտամին B1-ով և B6-ով, մագնեզիումով և պղնձով: Սերմերը կարող եք ավելացնել աղցաններին, հացին, նույնիսկ հյութերին:
Կտավատի սերմերն ունեն կալցիումի նույն քանակությունը, ինչ քունջութը: Կտավատի յուղն ունի հակաբորբոքային հատկություն և կանխարգելում է աթերոսկլերոզը: Կտավատի սերմերը նույնպես կարող եք ավելացնել աղցաններին, կամ աղալ և լցնել կեֆիրի մեջ:
Նարինջն այն հազվադեպ մրգերից է, որի բաղադրության մեջ կալցիում է մտնում: Ավելին, բոլորն էլ գիտեն, որ նարինջը հարուստ է վիտամին C-ով: Այն կարող եք օգտագործել սմուզիներում, հյութերում կամ մրգային աղցաններում:
Ձվի կեղևն ունի մեծ քանակությամբ կալցիում և օգնում է օրգանիզմի նյութափոխանակությանը: Ձուն լվացեք՝ առանց կոտրելու, կիտրոնի հյութը քամեք և մաքուր ձուն իջեցրեք հյութի մեջ: Թողեք 12 ժամ, ապա ձուն հեռացրեք փայտե գդալով և շատ դանդաղ խմեք ստացված լուծույթը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը