Բաժիններ՝

Բաքվում կալանավորվել է ավստրիացի մարզիկներին վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը

Կալանավորվել է Եվրոպական խաղերին մասնակցելու նպատակով Ադրբեջան եկած ավստրիացի 3 մարզիկներին Բաքվի օլիմպիական ավանում վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ կայքում:

«Հետաքննության շրջանակում քննարկվում է Bakubus ՍՊԸ-ի ղեկավար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, ովքեր պատասխանատու են փորձառու վարորդների աշխատանքի ընդունելու համար ու ովքեր, ինչպես հարկն է, չեն կատարել իրենց պարտականությունները»,-ասվում է հաղորդագրությունում:
Ներկայում տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել «Ճանապարհային երթևեկության կանոնների ու տրանսպորտային միջոցների շահագործման խախտում» հոդվածով:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի առավոտյան Բաքվի առաջին Եվրոպական խաղերի նախօրեին ավտոբուսը օլիմպիական ավանի տարածքում ավստրիացի 3 լողորդի էր վրաերթի ենթարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930