
Գլխավոր դատախազն անպատասխան թողեց Յուրի Չայկային ուղարկված նամակի պատասխանի վերաբերյալ հարցը

ՀՀ գլխավոր դատախազությանը ոչինչ չի խանգարում ԱԺ էլեկտրոնային կայքից վերցնել ԱԺ «գազային» ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները և քննության ենթարկել: Այօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց գլխավոր դատախզ Գևորգ Կոստանյանը:
Ըստ նրա՝ խոսքը ֆիզիկական անձի հաղորդման և զանգվածային լրատվության միջոցների հաղորդման մասին է, իսկ ԶԼՄ-ներն իրենց հաղորդման կամ հայտարարությունների հիմքում որպես կանոն դնում են կոնկրետ ֆիզիկական անձի տված տվյալը, այսինքն՝ ինչպես ասում է Պողոս Պողոսյանը, հետևաբար՝ այստեղ չի գործում քր. դատավարության 179 հոդվածը.
«Ըստ էության, հաղորդում տված անձը ֆիզիկական անձն է, ոչ թե լրատվամիջոցը, հետևաբար այստեղ կիրառվում է ֆիզիկական անձի նկատմամբ պատասխանատվության կիրառումը: Երբ որ լրագրողը որևէ լրատվամիջոցում որևէ հանցագործության մասին հաղորդում է տրամադրում` վկայակոչելով կոնկրետ ֆիզիկական անձի, այս ժամանակ արդեն նյութերի նախապատրաստման ընթացքում հրավիրվում է տվյալ ֆիզիկական անձը»:
Գլխավոր դատախազն անպատասխան թողեց ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատասխանի վերաբերյալ հարցն ու շտապեց հեռանալ: