Սնկի սննդարար հատկանիշները
Սնկերի մեծ մասն ուտելի են: Սնկերը հաճախ կոչում են բանջարեղենների միս, քանի որ պարունակում են այնպիսի սննդարար տարրեր, որոնք կարելի է գտնել մսի մեջ:
Սնկերի սննդարար արժեքը
Սնկերը պարունակում են մեծ քանակությամբ սննդարար տարրեր և հանքանյութեր, որի արդյունքում էլ դրանք շատ օգտակար են մարդու համար: Սնկերի մեջ կան այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ սելենիումը, պղինձը, կալիումը, ֆոսֆորը, քիչ քանակությամբ երկաթը, մագնեզիումը, ցինկը:
Սնկերը պարունակում են նաև պրոտեիններ և դիետիկ մանրաթելեր, որոնք հատկապես կարևոր են առողջ դիետաների ժամանակ: Սնկերը պարունակում են քիչ քանակությամբ հագեցված ճարպեր և սոդա. ունեն ցածր խոլեստերին:
Սնկի կալորիականությունը
Ամենատարածված պատճառը, թե ինչու են մարդիկ սիրում սունկը, դրա ցածր կալորիականությունն է, ինչն էլ նշանակում է, որ սունկը քաշ չի ավելացնում: 100 գրամ սնկի մեջ կա ընդամենը 22 կալորիա, իսկ դրանցից ընդամենը 3-ն են ճարպային:
Սնկերի վիտամինային բաղադրիչները
Սնկերը հարուստ են B կոմպլեքս վիտամիններով, ներառյալ՝ պանտոտենային թթուներով, նիացինով, ռիբոֆլավինով, ինչպես նաև քիչ քանակությամբ տիամինով, ֆոլատով, վիտամին B6-ով, վիտամին C-ով և վիտամին D-ով:
Սնկերի ամենահրաշալի հատկությունն այն է, որ կարողանում են իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնել լավինը, որը պաշտպանում է սիտրն ու նվազեցնում արյան ճնշումը: Բարձր էներգիայի ու ցածր յուղայնության շնորհիվ այս բանջարեղենը հրաշալի է շաքարախտով տառապող մարդկանց համար, ովքեր ցանկանում են պահպանել արյան մեջ վիտամինների և հանքանյութերի բալանսը, ինչը նշանակում է, որ սունկը կարգավորում է ինսուլինը:
Սնկերն օգնում են կանխարգելել անեմիան, քանի որ դրանք պարունակում են այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ երկաթն ու պղինձը, որոնք անհրաժեշտ են արյան կարմիր բջիջներ ստեղծելու համար: Հանքանյութերը նաև կանխարգելում են օստեոպորոզն ու արթրիտը: Կալիումն օգնում է իջեցնել արյան ճնշումը, մինչդեռ սելենիումը պաշտպանում է մազերը, եղունգները, ատամները, բացի այդ, սունկն ունի հրաշալի հակաօքսիդանտ հատկանիշներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը