Ինչո՞ւ է Անդրեասյանը իր դիմումը ետ վերցրել ՍԴ-ից

Լրագրողներն այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է նա Սահմանադրական դատարանից ետ վերցրել վարչական իրավախախտումների վերաբերյալ իր դիմումը: Ի պատասխան Կարեն Անդրեասյանն ասաց. «Որովհետև Ազգային ժողովում պնդում էին, որ այդ դիմումը խանգարում է, որպեսզի իրենք օրենսդրական կարգավորում տան, և մեր դիմումից հետո որոշակի տրվեց, բայց ոչ բավարար, դրա համար պատգամավորները նորից են դիմել, և հիմա գործը, միևնույնն է, Սահմանադրական դատարանում է»:

 

Տեսանյութեր

Լրահոս