Վերելակի դռների արանքում մնացած երեխան մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը և երեխայի դայակ Ն. Զ.-ը:
Լ. Բ.-ը հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
168.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սուրեն Մակարյանը ասել է, որ երեխան մահացել է: