Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Պառլամենտում հերոսներ, ազգանվերներ, ազատամարտիկներ, ֆիդայիներ պետք չեն, այնտեղ անհրաժեշտ են գրագետ, պատրաստված մարդիկ, որոնք կկարողանան հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը:
Ինչպես հայտնի է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին, փակվեց, սնանկացավ եւ այժմ բազում պարտքեր ունի՝ դատական պրոցեսներ, սնանկացման գործընթաց:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. հունիսի 3-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։
Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսի ամսվա ընթացքում գազալցակայանի պայթյունի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը` նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին, անցած 2014 թվականին 12 հազար դոլարով ձեռք է բերել «Mercedes-Benz 500 S» մակնիշի ավտոմեքենա:
Հունիսի 2-ին, ժամը 05.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (բախում` հրդեհի բռնկումով), կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Բնականաբար, ես մնում եմ: Երկրպագուները կարող են չանհանգստանալ: Այս տարի իմ նպատակն է՝ ամեն ինչ անել, որ ակումբն ավելի լավ խաղա: Ես վստահում եմ իմ փորձին և հուսով եմ, որ նոր խաղացողների հետ կկարողանանք նպաստել թիմի լավ խաղին:
«Սա ֆուտբոլ է, և նման բաներ հնարավոր են: «Ատլետիկ Բիլբաոյի» ֆուտբոլիստների ռեակցիան ինձ ապշեցրեց: Կարծես թե նրանք գրգռված էին, բայց «ֆինտերն» իմ ոճի մասն են կազմում: Արդեն առաջին տարին չէ, որ ես նման հնարքների եմ դիմում: Չեմ պատրաստվում ոճս փոխել միայն նրա համար, որ ինչ-որ մեկին այն դուր չի գալիս»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Քացախ և եթերային յուղեր: Հավասար չափով ջուրն ու քացախը խառնեք, ավելացրեք 15 կաթիլ եթերային յուղ: Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ հավաքվում են միջատները:
Գիտեի՞ք, որ բանանը հրաշալի կերպով օգնում է մազաթափության ժամանակ: Ըստ healthyfoodstar.com-ի՝ բանանը լավացնում է մազերի աճը, օգտակար է յուղոտ և չոր մազերի համար:
Եթե գնացքը գնում է դեպի աջ, ուրեմն Ձեզ մոտ զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է Ձեր լեզվային ընդունակությունների համար: Այդ կիսագունդը վերահսկում է խոսքը, կարդալու և գրելու ընդունակությունները, ինչպես նաև նա հիշում է փաստերը, անունները, տարեթվերը և դրանց գրելու ձևը:
Այսօր կինոգործիչներն իրենց երևակայում են՝ որպես բժիշկներ, սակայն մոլորված բժիշկներ, ովքեր չգիտեն բուժման ձևերը:
ՀՀ տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 34.3 մլրդ դրամով կամ 49.3%-ով