Մաքրեք օրգանիզմը բրնձի միջոցով
Տոքսինները, որոնք հավաքվում են մեր օրգանիզմում, առողջական խնդիրներ են առաջացնում: Օրգանիզմը թույներից մաքրելու համար գոյություն ունեն մի քանի մեթոդներ, որոնցից ամենահայտնիներից մեկը healthyfoodstar.com-ի ներկայացրած բրնձով մաքրումն է:
Գդալով ձեր տարիքի թվին համապատասխան թվով սովորական բրինձ վերցրեք: Օրինակ, եթե 50 տարեկան եք՝ վերցրեք 50 գդալ բրինձ: Բրինձը լվացեք և լցրեք ապակե տարայի մեջ: Ապա տարան դրեք տաք ջրի մեջ, լավ փակեք և դրեք սառնարանը: Հաջորդ առավոտյան ջուրը քամեք, վերցրեք մի գդալ բրինձ և եփեք 3-5 րոպե՝ առանց աղի: Բրինձը կերեք առավոտյան դատարկ ստամոքսին:
Տարայի մեջ բրինձ լցրեք՝ տաք ջրով, և նորից թողեք սառնարանում՝ մինչև հաջորդ առավոտ:
Այս գործողությունը կատարեք այնքան, մինչև ամբողջ բրինձն ավարտվի:
Այս միջոցի գաղտնիքն այն է, որ բրինձն ունի բյուրեղային մասնիկներ: Երբ բրնձի հատիկները թրջվում են ջրի մեջ, օսլան դուրս է գալիս, իսկ օգտակար տարրերը մնում են: Բրինձը մարսվում է աղիներում, ոչ թե ստամոքսում, և հենց հատիկներն էլ կլանում են տոքսինները: Այս մեթոդի շնորհիվ՝ աղիները, արյունատար անոթները և օրքանիզմը մաքրվում են տոքսիններից, ծանր մետաղներից, վնասակար տարրերից: Այս մեթոդն օգնում է կարգավորել մարմնի քաշը: Այս բնական բուժումից հետո ավելի առողջ կզգաք ձեզ և երիտասարդ տեսք կունենաք:
Կա, սակայն, միայն մեկ պայման. առավոտյան բրինձն ուտելուց հետո խորհուրդ է տրվում ոչինչ չուտել և չխմել առաջիկա 3 ժամերի ընթացքում:
Դետոքսիֆիկացիայից հետո մեջքի, պարանոցի և հոդերի ցավերի մասին կմոռանաք: Այս բնական միջոցի արդյունքը կտեսնեք ոչ թե անմիջապես, այլ՝ աստիճանաբար: Մաքրման գործընթացը սկսվում է միայն 2 շաբաթ անց: Չմոռանաք օրվա ընթացքում 2լ ջուր խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը