
Տնական դեղամիջոց՝ արյան անոթները մաքրելու համար

Բաղադրություն
- մաքրած սխտորի 30 ատամ
- 5 չկեղևազատած կիտրոն
- 1 լ ջուր
Պատրաստման եղանակը
Կիտրոններն ամբողջությամբ դրեք աղաջրի մեջ, թողեք մնա ամբողջ գիշեր, իսկ առավոտյան չորացրեք և կտրատեք: Հարիչով հարեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք 1լ ջուր և եփեք ստացված զանգվածը, սակայն եռացրեք միայն մեկ անգամ: Խառնուրդը լցրեք շշի մեջ և դրեք սառը վայրում:
Օրական 50մլ խմեք այս խառնուրդից՝ հիմնական ճաշից առաջ: Այս թերապիայից 3 շաբաթ անց պետք է 8 օր դադար տալ, ապա սկսեք այլ երկշաբաթյա թերապիա: Սա այս թերապիան կատարելու միակ ճիշտ ձևն է: Այս մատչելի, ապահով և բուժիչ մեթոդը կարող եք կրկնել ամեն տարի:
Սխտորի տհաճ համը չի զգացվի:
Ըստ goodmorningcenter.com-ի՝ հետազոտությունները նաև ցույց են տվել, որ այս թերապիայից հետո ամբողջ օրգանիզմը երիտասարդանում է: Այս թերապիայի շնորհիվ երակներում կուտակված ճարպերն այրվում են:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը