Մառոլը՝ ադրենալինի մատակարար

LACTUCA SATIVA-հազար մշակովի, աղցանախոտ, մառոլ, կաթնուկ։
Հնագույն ժամանակներից մշակվել է Հին Եգիպտոսում, Հունաստանում, հայկական լեռնաշխարհում, Հռոմում։

15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում մառոլի վերաբերյալ գրում է. «Հազարը վանում է անքնությունը, օգնում է մելամաղձության դեպքում, անցկացնում է շոգից առաջացած գլխացավը, առատացնում է մայրերի կաթը, սրում է տեսողությունը»։

Եվրոպայում մառոլը հայտնվել է 16-րդ դարի կեսերին, Ռուսաստանում՝ 17-րդ դարից։ Իր արժեքավոր հատկությունների շնորհիվ մեծ կիրառություն ունի, մանավանդ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում։

Աշխարհի տարբեր վայրերում հանդիպում է վայրի աղցանախոտ, որի բարձրությունը հասնում է մինչեւ 1 մետրի։ Տերեւի եւ ցողունի մեջ պարունակվում է սպիտակ կաթնային հյութ, որն ունի ցավազրկող, քնաբեր, միզամուղ, լուծողական հատկություններ։ Բույսը պետք է օգտագործել զգուշությամբ. այն թունավոր է։ Բույսի տերեւների մի մասն ուղղված են դեպի հարավ, մյուս մասը՝ հյուսիս, որի պատճառով բույսը ստացել է կողմնացույցային աղցանախոտ անվանումը։

Կարդացեք նաև

Մշակովի աղցանախոտն ունի բազմաթիվ տեսակներ՝ տերեւային, գլխիկավոր, ռոմեն, էնդիվի, եղերդի, կրես։ Տերեւային մառոլը ցրտադիմացկուն է, սերմնացանքից մինչեւ բերքահավաք անցնում է մոտ 40 օր. գլխիկավոր մառոլի դեպքում հասունացման ժամկետը մոտ 70 օր է, իսկ ռոմեն տարատեսակի դեպքում` մոտ 3 ամիս։ Վերջին տարիներին մեծ տարածում է ստացել կրես տեսակը, որը հեշտությամբ աճում է տնային պայմաններում։ Մառոլի համար առավել պիտանի են ոչ թթու, թեթեւ, փուխր, հումուսով հարուստ հողերը։ Ռոմեն եւ գլխիկավոր տեսակներն ավելի լուսասեր են, քան տերեւային տեսակները։

Տերևային մառոլը հանում են արմատով։ Իսկ գլխիկավոր եւ ռոմեն աղցանախոտի տերեւավարդակները կտրում են դանակով հողի մակերեսին մոտ։ Աշնան սկզբում հողից հանած եւ նկուղում ավազի մեջ թաղած ռոմեն աղցանախոտը պահպանում են 3-4 աստիճան C-ի տակ, մինչեւ հունվար ամիսը, երբ այն դառնում է սպիտակ եւ ավելի համեղ։ Եղերդի աղցանախոտը, ի տարբերություն մյուս մշակովի տեսակների, երկամյա բույս է, ունի զարգացած պտղարմատ, որից, ձմռանը նկուղում պահելիս, ծլում է համեղ վիտամինային կանաչի։ Աղցանախոտի տարբեր տեսակների քիմիական բաղադրությունը քիչ է տարբերվում։ Տերեւային մառոլը պարունակում է մոտ 1,2% շաքարներ, մինչեւ 2,5% սպիտակուց, կիտրոնաթթու, բույսին բնորոշ լակտուցին, լակտուցերին, լակտուցիկտին նյութեր։

ParisWhiteNewՄառոլը վիտամինների անփոխարինելի արժեքավոր աղբյուր է։ Բույսի մեջ առկա են գրեթե ողջ B խումբը, տիամին (0,03 մգ՝ 100 գրամի մեջ), ռիբոֆլաբին (0,08), պանտոտենային թթու (0,1), պիրիդոքսին (0,18), ֆոլիաթթու (48 միկրոգրամ), նիացին (0,65), տոկոֆերոլներ (0,66), ասկորբինաթթու (30-120 առավելագույնը՝ կրես տեսակում), բիոտին, բիոֆլավոններ, ֆիլոխինոն (K)։ Կարոտինի պարունակությունը (1,75 մգ) բավարարում է մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջը։ Մառոլը պարունակում է կրեմնիում, յոդ, ծծումբ, երկաթ, կալցիում, որոնք շատ կարեւոր են եղունգների առողջության համար։

Մարդու օրգանիզմի համար կարեւոր է կալցիումի յուրացումը օրգանիզմում, որը կախված է ոչ միայն դրա ընդունման քանակից, այլ նաեւ՝ կալիումի, մագնիումի, ֆոսֆորի հետ հարաբերություններից։ 100 գրամ մառոլի մեջ պարունակվում է 220 մգ կալիում, 77 մգ կալցիում, 40 մգ մագնիում, 35 մգ ֆոսֆոր։ Նյութերի նման հարաբերակցությունը բարենպաստ է կալցիումի յուրացման համար։

Մառոլի օգտակար նյութերի համատեղությունն այնպիսին է, որ այս տերեւաբանջարային մշակաբույսը անփոխարինելի դիետիկ սնունդ է վահանաձեւ գեղձի եւ շաքարային դիաբետի հիվանդությունների դեպքում։ Մառոլին բնորոշ լակտուցինը հանդարտեցնում է նյարդային համակարգը, օգտակար է այտուցների, մաշկային հիվանդությունների, ալերգիայի, անքնության դեպքում։ Մառոլի կանոնավոր կիրառումը սննդի մեջ զգալիորեն լավացնում է մարսողությունը, ակտիվացնում մակերիկամի աշխատանքը։

Շատ օգտակար է լյարդին և լեղապարկին, քանի որ կանխում է ավազի և քարերի առաջացումը։ Ունի բարերար ազդեցություն ստամոքսաբորբի դեպքում։ Մառոլը պարունակում է երկաթ (30 մգ), որի շնորհիվ լավանում է արյան որակային բաղադրությունը եւ շրջանառությունը։

Մառոլը հակացուցված է երիկամի մեջ ֆոսֆատային և օկսալտային քարերի առկայության և ստամոքսի խոցի հիվանդության սրացման դեպքում։

Մառոլով դեղատոմսեր

  • Վահանաձեւ գեղձի համար՝ օրական 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ խմեք 100-ական մլ մառոլի, կանաչ լոբու պատիճների, գազարի (4։3։6 համադրությամբ) հյութերի խառնուրդը (տես նաև այստեղ.
  • Շաքարային դիաբետի եւ գիրության դեպքում՝ որպես դիետիկ սնունդ, օրը 50-100 գրամ մառոլի տերեւ օգտագործեք։
  • Ալերգիաների դեպքում` օրվա ընթացքում խմեք մառոլի եւ գազարի (2։3) 100-ական մլ հյութերի խառնուրդը։
  • Հիպերտոնիայի և քրոնիկ ստամոքսաբորբի դեպքում թրմեք 20 գրամ մառոլի տերեւները 200 մլ եռջրի մեջ՝ 2 ժամ։ Խմեք կեսական բաժակ, օրը 2 անգամ։
  • Աթերոսկլերոզի դեպքում. վերցրեք հավասար քանակությամբ մառոլի տերեւը, գազարը, բողկը եւ բազուկը։ Խառնեք բլենդերով՝ մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Խմելուց առաջ խառնեք ջրի հետ (1։1)։ Ընդունեք 50-ական գրամ, օրը 3 անգամ։
  • Այրոցների դեպքում խմեք 25-30 գրամ մառոլի հյութը՝ խառնած գազը հանած հանքային ջրի հետ։
  • Մաստոպատիայի ժամանակ կրծքի ցավոտ հատվածին թարմ մառոլի մանրացրած տերևներով կոմպրես դրեք։ Պահեք 2 ժամ։ Կրկնեք օրը մի քանի անգամ։ Կերեք 20-ական գրամ մառոլի թարմ տերեւներ, օրվա ընթացքում։
  • Չիբանի դեպքում մառոլի տերևներն ընկղմեք եռման ջրի մեջ, գոլ վիճակում դրեք հասունացող չիբանի վրա և կապեք։

Տեսանյութեր

Լրահոս