Բնական դեղամիջոց՝ բոլոր տեսակի ալերգիաների դեմ
Ալերգիկ մարդիկ գերզգայուն են որոշակի նյութերի հանդեպ, ալերգիան օրգանիզմի իմունային համակարգի պատասխանն է օրգանիզմ ներթափանցած ալերգիկ տարրերի նկատմամբ: Ալերգիա առաջացնող ալերգեններն են ուտելիքը, թունավոր միջատները, կենդանիները, և այլն:
healthyfoodstar.com-ը ներկայացնում է հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի այն մարդկանց, ովքեր ալերգիա ունեն, հատկապես՝ երեխաներին:
Բաղադրություն
- 2բաժակ այծի կաթ
- 1բաժակ ջուր
- Քառորդ բաժակ թարմ քամած դդմի հյութ
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք, ապա սառեցրեք: Արդեն սառած ջրին ավելացրեք այծի կաթը և խառնեք: Այնուհետև ավելացրեք դդմի հյութը և նորից լավ խառնեք: Օրական 3-4 անգամ խմեք կես բաժակ, ուտելուց 1 ժամ առաջ: Ըմպելիքը պետք է տաքացնել և հասցնել 35 աստիճանի, ապա խմել: Ամբողջ ամիս շարունակեք այս գործընթացը:
Առո՛ղջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը