Գինու բուժիչ հատկությունները
Գինին բուժիչ հատկություններ ունի։ Պատմական Հայաստանի տարածքում գինի են խմել առնվազն 10.000 տարի առաջ։ Հոմերոսն ասել է «Գինին՝ բալասան է»։ Չոր, կարմիր գինին կանխարգելում է շագանակագեղձի բորբոքումը, լնդերի հիվանդությունները, խորհուրդ է տրվում ռադիոակտիվ ճառագայթումների դեպքում։ Սա, իհարկե, լավ է, սակայն կարմիր գինին պարունակում է տիրամին, որի հետեւանքով 150-200 մլ օգտագործելու դեպքում առավոտյան հնարավոր է գլխացավ։ Ավելի հարմար են սպիտակ գինին եւ օղին։ Գերադասելի է խմել բնական թթվահամ հյութեր։
- Խնջույքից առաջ կերեք 50-100 գ (կամ ավելի) գետնախնձոր. դա կնվազեցնի ալկոհոլի ներծծումն օրգանիզմի մեջ։ Եթե առավոտյան գլխացավ է առաջանում, ապա կիվի եւ նուռ կերեք։
- Սրտխառնոցի դեպքում ծամեք 2-3 հատիկ սուրճ, օգտագործեք կոճապղպեղի (իմբիր) թուրմ (քառորդ թեյի գդալ՝ 200 մլ եռջրին)։ Ալկոհոլը փոխակերպվում է օրգանիզմի մեջ ացետալդեհիդի, որն ուժեղ թույն է։ Խմելու դեպքում համեմատաբար անվնաս «արագությունը» հավասար է 100 մլ՝ 2 ժամում։
- Ալկոհոլ ընդունելուց հետո անխուսափելի է վիտամինների կորուստը, այս դեպքում պետք է խմել չրերից պատրաստված կոմպոտ կամ բանջարեղենային թթվաջուր։