Բաժիններ՝

Բանանի դիետա. կարող եք նիհարել մեկ շաբաթում

Takprosto.cc կայքը գրում է, որ վերջրես ճապոնացի գիտնականներից մեկը ներկայացրել է քաշ կորցնելու արդյունավետ մեթոդ: Գիտնականը նշում է, որ քաշը կորցնելու համար անհրաժեշտ է նախաճաշը փոխարինել բանանով ու տաք ջրով: Ըստ նրա՝ բանանի համադրումը սենյակային ջերմաստիճանի ջրի հետ բերում է նյութափոպանակության արագացման, նիհարել ցանկացող մարդը կարող է ընթրիքին ուտել այն, ինչ կցանկանա և քաշ կկորցնի:

Դիետայի պայմանները

1. Պետք է պառկել քնելու մինչև ժամը 12-ը:
2. Ոչ մի դեպքում չի կարելի շատ ուտել:
3. Պետք է կերակրացանկից հանել կաթնամթերքը, ինչպես նաև ալկոհոլը:
4. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր չէ:
5. Թույլատրվող միակ ըմպելիքը ջուրն է:

Կերակրացանկ

Կարդացեք նաև

Նախաճաշ: Մեկ կամ մի քանի չհասած բանան և մեկ բաժակ ջուր:

Ճաշ: Ըստ ճաշակի:

Միջանկյալ ժամ: Սիրելի միրգ:

Ընթրիք: Ըստ նախընտրության: Կարևոր է չուտել 20:00-ից հետո և բացառել դեսերտը:

Դիետայի առավելությունները

  • նյութափոխանակության արագացում
  • կոֆեինի բացառումը նպաստում է գյուկոզայի մակարդակի իջեցմանը
  • վաղ ընթրիքը հեռու է պահում ուշ ժամերին ուտելուց
  • կաթնամթերքի և դեսերտի բացառումը սահմանափակում է ճարպերի և շաքարի քանակը
  • բանանը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով

Դիետայի թերությունները

  • որոշ մարդիկ լավ չեն ընդունում մաքուր ածխաջրերը
  • ֆիզիկական ակտիվության պարտադիր չլինելը:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս