Վաշինգտոնը Պուտինից ակնկալում է ռացիոնալ պահվածք. Բայդեն
BBC-ի փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Պուտինից ակնկալում է ռացիոնալ պահվածք և ոչ թե Ռուսաստանի ներսում արմատական փոփոխություններ.
«Մենք չենք ցանկանում նվաստացնել նրան: Մենք չենք փորձում հասնել վարչակարգի փոփոխմանը: Մենք չենք հասնում Ռուսաստանի ներսում արմատական փոփոխություններին: Մենք ցանկանում ենք, որ նա մեր տեսանկյունից իրեն պահի ռացիոնալ»:
Բայդենի խոսքերով` Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները լուրջ հետևանքներ են առաջացնում աշխարհակարգի համար. «Չինաստանն ու մյուս երկրներն ուշադիր հետևում են միջազգային հանրության արձագանքին»: