
Ցելյուլիտից ազատվելու գաղտնի բաղադրատոմս

Շատերն են լսել թուրինջի սննդարար հատկանիշների մասին, որոնք էլ այդ պտուղը դարձնում են ամենաօգտակար մրգերից մեկն աշխարհում: Թուրինջն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Բացի այդ, այն նաև`
- Օրգանիզմից հեռացնում է տոքսինները
- Լավացնում է արյան շրջանառությունը
- Կանխարգելում է օրգանիզմում հեղուկների կուտակումը
- Արագացնում է նյութափոխանակությունը
- Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
Այս հրաշալի ըմպելիքի հիմնական բաղադրիչը, որը կօգնի ազատվել ցելյուլիտից, թուրինջն է: Այսպիսով, healthyfoodteam.com-ը ձեզ է ներկայացնում այդ հրաշք ըմպելիքը:
Բաղադրություն
- Քառորդ կիտրոն
- Մեկ մեծ թուրինջ
- Կոճապղպեղի մի կտոր
- 2 նարինջ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լվացեք, կեղևազատեք և գցեք հյութաքամիչի մեջ, ամբողջը խառնեք և ըմպելիքը պահեք սառնարանում: Այս ըմպելիքը պետք է խմել առավոտյան դատարկ ստամոքսին և հիմնական ուտելիքների միջև:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը