Բաժիններ՝

Անտարկտիկայի սառուցների տակ կյանք է հայտնաբերվել

Ամերիկացի գիտնականները հրատարակել են Անտարկտիկայի Ուիլանս լճում կատարված հետազոտությունների վերաբերյալ տվյալներ: Պարզվել է, որ լճում ապրող օրգանիզմները սննդարար նյութեր են ստանում մայրցամաքի հնագույն էկոհամակարգերի մնացորդներից:

Կալիֆոռնիայի համալսարանից Սլավեկ Տուլյաչիկի ղեկավարած գիտահետազոտական խումբն ուսումնասիրել է նստվածքների մասին տվյալները: Արդյունքում հայտնաբերել են փոքր ջրային օրգանիզմների մնացորդներ և բույսերի սպորների քարացումներ: Նախնական տվյալներով՝ սպորների տարիքը 30մլն է: Հայտնի է, որ այդ ժամանակ Անտարկտիդան պատված է եղել խիտ անտառներով: Այսօր այդ մնացորդները միկրոօրգանիզմներին ապահովում են սննդով:

Հարկ է նշել, որ այս էկոհամակարգը հետազոտելով՝ գիտնականները կատարել են ավելի հետաքրքիր բացահայտում: Մեկ ամիս առաջ գիտնականներն ուսումնասիրելով նոր տեղամասը՝ հայտնաբերել են ձկներ և խեցգետնակերպեր: Հետազոտության մասնակիցներից մեկը` Ռոսս Պոուելը, ասում է, որ հայտնաբերված ձկներն ունեն հյուծված տեսք, ինչը վկայում է սննդի պակասի մասին: Այս հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ սառույցների տակ բացարձակ սառը միջավայր չէ: Իրենց տեսակետն ապացուցելու համար գիտնականները սառույցի տակ էին իջեցնում հատուկ ջերմաչափեր. վերջիններս ցույց տվեցին ջերմության հզոր աղբյուրի առկայություն: Կա վարկած, որ լճի տակ գտնվում է գեոթերմիկ տաք կետ:

Նյութը պատրաստեց Մարիա Անտոնոսյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս