Բաժիններ՝

Եգիպտոսը գնում է ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրներ. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսը գնում է ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ): Այս մասին գործակալությանը հայտնել է իսրայելական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչը:

Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչը, որից մեկնաբանություն է խնդրել գործակալությունը, չի հաստատել գործարքի մասին տեղեկատվությունը, սակայն հայտարարել է, որ Իսրայելին ոչինչ չի սպառնում.

«Եթե մենք ստանանք նման բան (C-300), ապա մտահոգվելու բան չկա, քանի որ մենք նայում ենք դեպի արևելք և ոչ թե հյուսիս»: Եգիպտացի պաշտոնյան նկատի է ունեցել Իրանի աշխարհագրական դիրքը, որը իրականացնում է միջուկային ծրագիր:

Գործակալությունն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել C-300-ների մասին տեղեկատվությունը: 2015 թվականի ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերացրել է Իրանին C-300 համակարգեր վաճառելու վրա դրված արգելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս