Բաժիններ՝

Ժան Մարի Լե Պենին վռնդել են իր իսկ հիմնած «Ազգային ճակատ» կուսակցությունից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական «Ազգային ճակատը» դադարեցրել է իր շարքերում Ժան Մարի Լե Պենի անդամությունը, որն այդ կուսակցությունը հիմնադրել է 1972 թվականին: Այս մասին նշված է կուսակցության տարածած երեկվա պաշտոնական հայտարարությունում:

Դադարեցումը գործելու է ընդհուպ մինչև կուսակցական հավաք, որը պլանավորված է անցկացնել առաջիկա երեք ամիսներին: Նախատեսվում է նիստի ժամանակ Ժան Մարի Լե Պենին զրկել կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնից:

Նման խիստ վերաբերմունքի պատճառ է դարձել ապրիլի 2-ին ռադիոյով 86-ամյա քաղաքական գործչի արած հայտարարությունը, որում նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործած մահաբեր գազախցիկները միայն մանրուք են: Նա իր այդ խոսքերը կրկնել է երեկ՝ կուսակցության գործկոմի կարգապահական լսումների ժամանակ:

Ժան Մարի Լե Պենը հիմնել է «Ազգային ճակատ» կուսակցությունը և մինչև 2011 թվականն անփոփոխ հանդիսացել է նրա ղեկավարը: Դրանից հետո կուսակցությունը գլխավորել է նրա դուստրը՝ Մարին Լե Պենը, իսկ նա մնացել է որպես կուսակցության պատվավոր նախագահ: Հայրն ու դուստրը հայտնի են իրենց ազգայնական հայացքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս