Իրանը Եմենին հումանիտար օգնություն ուղարկել է Օմանի միջոցով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Եմենին հումանիտար օգնություն է ուղարկել Օմանի միջոցով: Այս մասին հայտարարել է Կարմիր մահիկի իրանական մասնաճյուղի ղեկավար Ալի Ասղար Ահմեդին:

Ահմեդին ընդգծել է, որ նման որոշում կայացվել է Սաուդյան Արաբիայի հետ գրանցված միջադեպից հետո, երբ թագավորությունը խոչընդոտել էր հումանիտար օգնություն տեղափոխող իրանական ինքնաթիռին վայրէջք կատարել Եմենում:

Ահմեդին մանրամասնել է, որ Օմանի միջոցով (ցամաք) Եմեն ուղարկվել է սննդամթերք ու դեղորայք, և որ հումանիտար օգնությունը շուտով կհասցվի Եմեն:

Տեսանյութեր

Լրահոս