10 փաստ Վեներայի մասին
1. Մեկ օրը Վեներայի վրա ավելի երկար է տևում, քան մեկ տարին: Իր առանցքի շուրջ մեկ պտույտը տևում է 243 օր, իսկ մոլորակն իր ուղեծրով Արեգակի շուրջ պտտվում է 225 օրում:
2. Վեներան հաճախ կոչվում է «Երկրի քույր», քանի որ երկու մոլորակներն իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ։ Վեներայի տրամագիծը կազմում է 12,092 կմ (միայն 650 կմ-ով փոքր Երկրինից), իսկ նրա զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 81,5%-ը։
3. Վեներան ունի ամենախիտ մթնոլորտը բոլոր երկրանման մոլորակների մեջ, այն հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից։ Դա բացատրվում է նրանով, որ Վեներայի վրա գոյություն չունի ածխաթթվի գեոքիմիական ցիկլ և կյանք, որը կարող էր վերամշակել այն կենսազանգվածի։
4. Վեներան իր պայծուռությամբ գերազանցում է բոլոր աստղերին: Արեգակից և Լուսնից հետո այն ամենապայծառ երկնային մարմինն է։
5. Վեներան մեր Արեգակնային համակարգի ամենաջերմ մոլորակն է: Մթնոլորտի ջերմաստիճանը կազմում է 464 °C: Մթնոլորտի մեծ մասը կազմում է ածխաթթու գազը՝ 96.5%, իսկ մնացած մասի մեծամասնությունը կազմում է ազոտը՝ 3.5%:
6. Վեներան հին աշխարհում հայտնի էր՝ որպես «առավոտյան» և «երեկոյան» աստղ, այս երկու անունները տրվել էին, քանի որ մոլորակն ունի առավոտյան և երեկոյան տեսանելիություն, և հին ժամանակներում կարծում էին, թե դրանք երկու տարբեր մարմիններ են:
7. Վեներան պտտվում է ժամ-սլաքին հակառակ (եթե նայենք հյուսիսից, մինչդեռ մյուս բոլոր մոլորակները պտտվում են ժամ-սլաքի ուղղությամբ): Վեներան պտտվում է իր առանցքի շուրջ 2° շեղումով՝ ուղեծրի հարթության ուղղահայացի նկատմամբ, արևելքից արևմուտք ուղղությամբ:
8. Վեներայի մակերևույթին են գտնվում հայկական անվանումներ կրող՝ Հասմիկ և Անուշ խառնարանները և Անահիտի թագը:
9. Վեներան Արեգակնային համակարգի ութ մոլորակներից միակն է, որն անվանվել է աստվածուհու անունով։ Վեներան հռոմեական դիցաբանությունում սիրո և գեղեցկության աստվածուհին է, նույնացվում է հունական դիցաբանության Աֆրոդիտեի և հայկական Արուսյակի հետ։
10. Վեներա մոլորակը հայերն անվանել են Արուսյակ, Լուսաբեր, Աստղիկ, Այգաբեր, Այգաստղ, Գիշերավար, Լուսաստղ, Առավոտյան աստղ, Երեկոյան աստղ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ