Բաժիններ՝

Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 10-ին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին կայցելի Մոսկվա, ուր ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին: Այս մասին Բեռլինում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:

Նա հավելել է, որ Մերկելն աշխատանքային ճաշի ժամանակ կարճատև հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Անհրաժեշտ է և կարիք կա՝ արժանին մատուցելու համար ռուս ժողովրդի կրած տառապանքներին, հարգել Գերմանիայի սանձազերծած  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա բազմաթիվ զոհերի հիշատակը»:

Զայբերտը չի մանրամասնել, թե հանդիպման ժամանակ ինչ թեմաներ են քննարկելու Մերկելն ու Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս