Բաժիններ՝

Նեպալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3218-ի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նեպալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 3218 մարդու: Վիրավորների թիվը կազմում է 6538 մարդ: Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը:

Ընդ որում՝ չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է հասնել 8000 մարդու: Ավելի վաղ հաղորդվել էր 2500 զոհի մասին: Նեպալում ապրիլի 25-ին գրանցվել է 7.9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Իշխանությունները վստահեցնում են, որ դա վերջին 81 տարվա վատագույն երկրաշարժն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930