
«Իսկապես հպարտ եմ». Մկրտիչ Արզումանյանը` SOAD-ի համերգի մասին. Life.panorama.am

Դերասան Մկրտիչ Արզումանյանը երեկ ներկա չի եղել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած SOAD-ի համերգին, բայց, իր իսկ խոսքերով, հետեւել է այս իրադարձության ողջ ընթացքին: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանը նշեց.
«Շատ հաճելի է, որ «System Of A Down» խմբի տղաները պառակտումից հետո այս կարեւոր խնդրի շուրջ հավաքվեցին ու նման կարեւոր քայլ կատարեցին՝ աշխարհին հիշեցնելով Հայաստանի մասին: Որքան նկատել եմ տղաները ցանկացած համերգի ժամանակ նշում են իրենց ծագումն ու մշտապես բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, ինչը շատ մեծ աշխատանք է եւ գնահատելի ողջ հայության կողմից: Երեկ հպարտությամբ հետեւում էի համերգի ընթացքում մեր երիտասարդության ոգեւորությանը, իսկապես հպարտ եմ»: