Չարիքն աճում է, երբ մենք խույս ենք տալիս դրանից և հրաժարվում ենք ճանաչել այն. Կասպարովը՝ Հայոց ցեղասպանության մասին
Աշխարհահռչակ շախտամիստ Գարի Կասպարովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպես որ մյուս խոշոր չարիքների դեպքում է, դժվար է դրա հետ առերեսվելը, սակայն անհրաժեշտ է անել դա: Չարիքն աճում է, երբ մենք խույս ենք տալիս դրանից և հրաժարվում ենք ընդունել այն:
Մենք դա գիտենք պատմությունից: Այդպիսով մենք պետք է լինենք ազնիվ, մենք պետք է լինենք բավական համարձակ, որպեսզի չարիքն անվանենք իր անունով, ինչը հատկապես վերաբերվում է 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների մորը:
2002 թվականին ես հոդված գրեցի The Wall Street Journal պարբերականում, որում կոչ արեցի Թուրքիային ընդունել ԵՄ-ի կազմ, եթե հնարավոր լինի մի շարք հարցերի լուծումը: Դրանց թվում առաջինը 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն ու լիարժեք հետաքննումն է: Մեծ հիասթափություն է, որ դա տեղի չի ունեցել անցյալում»:
Կասպարովը կարծիք է հայտնել, որ արևմտյան շարքերում մուսուլմանական խոշոր երկիր Թուրքիայի ընդգրկելը կնպաստի գլոբալ ահաբեկչության դեմ պայքարին, որը պատված է իսլամական երանգներով, դա կվկայի, որ Արևմուտքը պատերազմ չի մղում իսլամի դեմ.
«Ես ցայժմ հուսով եմ, որ դա տեղի կունենա: Ինչպես մենք այսօր մեր աշխարհում կարող պայքարել բազմաթիվ չարիքների դեմ, եթե մենք համարձակություն չունենք առերեսվելու մի չարիքի հետ, որի ուրվականը շրջում է արդեն 100 տարի»: