Ռուս խորհրդարանականը Հայոց ցեղասպանության կոնտեքստում հիշատակեց ուկրաինական հակամարտությունը

«Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը հիշեցնում է Երկրորդ աշխարհամարտի տարիների տեղի ունեցած հանցագործությունների մասին»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ այսօր հայտարարեց ՌԴ Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լեգիչևը:

Նա նշեց, որ հայերի Ցեղասպանությունն անհերքելիորեն վաղեմության ժամկետ չունեցող հանցատեսակ է, անհնար է այն ջնջել մարդկային հիշողությոնից: Լեգիչևը հիշեցրեց, որ տասնյակ հազարավոր հայեր բնակվել են ՌԴ-ում, միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

«Երեկ անցավ մեծ միջոցառում նվիրված պատմական հիշողությանը: Անհնար է  սառնասրտորեն խոսել Ցեղասպանության մասին, դա քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն է: Ցավոք սրտի, ՀՀ ողբերգությունը ցույց տվեց, որ մարդկությունը դասեր չի քաղել և նման ողբերգությունները շարունակվում են, աններելի է լռությունը և ժխտողական դիրքորոշումն անընդունելի է: Ժամանակակից աշխարհը պետք է իմունիտետ մշակի բռնության դեմ, որը վարակի նման տարածվում է»,- ասաց նա:

Ռուս խորհդարանականը խոսեց նաև ուկրաինական հակամարտության մասին: Նա նշեց, որ Ուկրաինայում քաղացիական պատերազմի ականատեսն ենք դառնում, որը   հիշեցնում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած հանցագործությունները, հանցագործների հերոսականացումը նույնպես համատարած բնույթ է կրում այսօր: «ԵՏՄ-ն համարում ենք նոր ձգողական ուժ, որն ունակ է հավասար մրցակցության և ներգրավվել մյուս ուժերին: Ուրախ ենք, որ ՀՀ-ն մասնակցում է այս կենտրոնի կայացմանը»,- ասաց Լեգիչևը:

Տեսանյութեր

Լրահոս