«Չկա խաղաղություն առանց արդարության». Զոի Կոնստադոպուլու

Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստադոպուլուն հայտարարեց, որ որպես միջազգային քրեական իրավունքի մասնագետի, իր համար պատիվ է մասնակցել ֆորումին, նաև որպես հույնի, որ կրել է ցեղասպանության տառապանքը, բայց նաև մեծագույն պայքար է մղել մեծագույն հանցագործությունների դեմ:

Նա նշեց, որ Հունաստանի խորհրդարանն առաջիններից մեկն է, որ 1996թ-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ըստ նրա՝ մարդկության համար է կարևոր ցեղասպանությունը հիշելը և հիշատակը պաշտպանելը.

«Պատգամավորները պարտավոր են հիշեցնել, որ ցեղասպանությունը ամենավայրագ հանցագործությունն է մարդկության դեմ և մենք պարտավոր ենք հիշեցնել, որ պետք է լրջորեն ընդդիմանալ ժխտողականությանը, ռասիզմին, և սա լավագույն կանխարգելման մեխանիզմն է: Չկա խաղաղություն առանց արդարության»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս