
Իսրայելն ամբողջովին բոյկոտում է մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսը

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին ներկա չի գտնվի Իսրայելի որևէ բարձրաստիճան քաղաքական գործիչ: Այս մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 10-րդ հեռուստաալիքը:
Վերջինիս հաղորդմամբ՝ նման որոշման պատճառ կարող է լինել այն, որ Ռուսաստանը վերացրել է Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարման վրա դրած արգելքը: Պաշտոնապես, սակայն, դա պատճառաբանվում է ազատ ժամանակի սղությամբ:
Մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք տոնակատարարություններին մասնակցելու անձնական հրավեր ստացել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Նա հայտարարել է, որ չի կարող մեկնել Մոսկվա, քանի որ այդ ժամանակ գտնվելու է Գերմանիայում, և բացի այդ, մայիսի 9-ը շաբաթ է, և Ռիվլինը՝ որպես ուղղահավատ հրեա, չի կարող բաց թողնել այն:
Տարբեր պատճառներով Մոսկվա մեկնելուց հրաժարվել են նաև Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը: