Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կմեկնի Երևան. Ֆրանսիայի ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք հիշատակի միջոցառումներին՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

Այս մասին լրագրողների հետ այսիօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը. «Հանրապետության նախագահն ապրիլի 24-ին կմեկնի Երևան, որպեսզի հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության զոհերին»:

Նրա խոսքերով՝ հիշատակի տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն նաև Ֆրանսիայում՝ պատմական, մշակութային կազմակերպությունների ու ասոցիացիաների և տեղական իշխանությունների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930