Բաժիններ՝

Ամերիկուհին կալանավորվել է առանց ամուսնալուծության 10 անգամ ամուսնանալու համար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Նյու Յորքի բնակչուհի Լիանա Բարիենտոսը կալանավորվել է առանց ամուսնալուծվելու 10 անգամ ամուսնանալու համար: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` փաստաթղթեր կեղծելու համար:

11 տարվա ընթացքում 39-ամյա Բարիենտոսը 10 անգամ ամուսնացել է, սակայն որևէ անգամ չի ամուսնալուծվել: Նրա առաջին ամուսնությունը գրանցվել է 1999 թվականին:

Այժմ նա մեղադրվում է մեքենայությունների մասին հոդվածի երկու կետով: Բարիենտոսի վարքի դրդապատճառները հայտնի չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս