Հյուսիսային Եվրոպայի երկրները որոշել են համատեղ պաշտպանվել ռուսական հնարավոր ագրեսիայից. The Guardian
The Guardian-ի փոխանցմամբ` Հյուսիսային Եվրոպայի երկրները որոշել են միավորել իրենց ջանքերը` պաշտպանվելու համար Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից: Նրանք Ռուսաստանը համարում են եվրոպական անվտանգության համար ամենամեծ մարտահրավեր:
Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայիպաշտպանության նախարարները, ինչպես նաև Իսլանդիայի արտգործնախարարը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում նշված է, որ նրանք համատեղ են պատրաստվելու հնարավոր հարձակմանը:
Նախարարները պարզաբանել են, որ իրենց երկրների համար ձեռնարկվելու են համատեղ միջոցներ` կապված Ուկրաինա ռուսական ներխուժման և այն մշտական սադրանքների հետ, որոնք Ռուսաստանը մշտապես կազմակերպում է Բալթիկայում:
Մասնավորապես, Բալթիկ ծովի շրջանում եղել են սահմանների բազմաթիվ խախտումներ: Միևնույն ժամանակ Նորվեգիան, Դանիան ու Իսլանիան չունեն սեփական բանակներ, սակայն դրա հետ մեկտեղ ՆԱՏՕ-ի անդամներ են:
Իսկ ահա Ֆինլանդիան ու Շվեդիան, ընդհակառակը, ունեն կանոնավոր բանակներ, սակայն ցայժմ պահպանում են ոչ բլոկային կարգավիճակ: Ընդ որում` նրանք արդեն իսկ խստացրել են դաշինքի հետ համագործակցությունը և մասնակցում են զորավարժությունների: