«Տեղին կլինի՝ Քիմ Քարդաշյանին զանգվածային անկարգություններ, պսիխոզ կազմակերպելու համար ձերբակալել»
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կարծիքով՝ Քիմ Քարդաշյանն իր այցով մի ողջ ազգի արթնացրեց. «Ազգային պսիխոզի տրամադրությունը, կայքերի նյութերը, գնաց այստեղ-այնտեղ: Կարծում եմ՝ տեղին կլինի՝ Քիմ Քարդաշյանին զանգվածային անկարգություններ, պսիխոզ կազմակերպելու համար ձերբակալել, պահեն Հայաստանում մինչև հարցերը կլուծվեն՝ Թուրքիայի հետ, և այլն»,- այսօրվա ասուլիսում ասաց նա: Իսկ դերասան Սերգեյ Դանիելյանի կարծիքով՝ Քիմ Քարդաշյանի շնորհիվ շատերն իմացան Հայաստանի տեղը: «Ի վերջո, իր սեփական հետույքով է փող աշխատել, ոմանք՝ ուրիշների: Իսկ ոմանք մեր, իմ հետույքով են փող աշխատում: Չի գողանում, չի վերցնում ուրիշի բիզնեսը, թող ապրի, իր համար էլի: Իսկ PR-ի մասով՝ լավ է, ահագին մարդիկ քարտեզի վրա կիմանան Հայաստանի տեղը, ցեղասպանության մասին: Երբ մարդն անկեղծ ինչ-որ բան է անում՝ չես կարա քլնգես»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ լավ բան էր ցանկանում անել նաև Արմեն Աշոտյանը, ով որոշեց աշակերտներին պատվո պահակ կանգնեցնել Ծիծեռնակաբերդում, բայց չստացվեց: