
Միքայել Մելքումյանը կարծում է, որ ՀԽ անդամների նկատմամբ իրավապահների գործողույթուններն օրինաչափ են, եթե հիմանավորված են

Այսօր «Հիմնադիր Խորհրդարանի» անդամների տներում կատարվող խուզարկությունների, նրանց բերման ենթարկելու և ձերբակալությունների վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ իրավապահների գործողույթուններն օրինաչափ են, եթե հիմանավորված են:
«Եթե կան օրենքի հետ կապված խնդիրներ կարգ խախտելու, օրենքի հետ կապված պրոբլեմներ, ուրեմն՝ դա պետք է անպայման, ներքին կայունություն ապահովելու համար այս գործողությունները պետք է լինեն, եթե չկան՝ չգիտեմ՝ ես ինֆորմացված չեմ»,- ասաց Մ. Մելքումյանը: