Բաժիններ՝

Վենեսուելայում երկնքից ընկել է մեկ տոննա կոկաին

Ultimas Noticias պարբերականի փոխանցմամբ` Վենեսուելայի հյուսիս-արևելքում գտնվող Կոխեդես քաղաքի Ժիրարդո քաղաքում հայտնաբերվել է վթարի ենթարկված թեթև շարժիչով ինքնաթիռ, որը ենթադրաբար պատկանել է մեծածախ թմրավաճառներին:

Կործանված թռչող սարքում հայտնաբերվել է կոկաինի 863 փաթեթ: Առգրավված կոկաինի քաշը կազմել է 999 կիլոգրամ: Ինքնաթիռի կործանման մասին հայտնել են տեղաբնակները, ինչից հետո ոստիկանությունն ու ազգային գվարդիան ժամանել են դեպքի վայր:

Ինքնաթիռում հայտնաբերվել է 3 դիակ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը: Վենեսուելայի դատախազությունը հետաքննություն է սկսել: Կարևոր առաջադրանքներից մեկն այն է, թե որտեղ է արտադրվել կամ պահվել նման խոշոր քանակի թմրանյութ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս