
«Աջ սեկտորի» մարտիկները կդառնան Ուկրաինայի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` «Աջ սեկտորի» Ուկրաինական կամավորական կորպուսի մարտիկները պայմանագրային հենքով զինծառայության են անցնում Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի 79-րդ առանձին բրիգադում:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը: Նա ընդգծել է, որ ուրախ է այդ կապակցությամբ: Բիրյուկովը, սակայն, չի նշել, թե դա վերաբերում է ողջ կորպուսին, թե նրա առանձին զինյալներին:
Ավելի վաղ «Աջ սեկտորի» Ուկրաինական կամավորական կորպուսը հայտարարել էր, որ պատրաստ է դառնալ ՊՆ-ի մի մասը, սակայն միայն որպես ինքնուրույն զորամաս, որը կենթարկվի իր հրամանատարությանը: