Ռուսաստանը Տաջիկստանին կհատկացնի 70 միլիարդ ռուբլու զենք
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ` Ռուսաստանն առաջիկա տարիներին Տաջիկստանին ցուցաբերելու է մոտ 70 միլիարդ ռուբլու ռազմատեխնիկական օգնություն: Այս մասին թերթին հայտնել է Ռուսաստանի Գլխավոր շտաբում նրա աղբյուրները:
Տաջիկստանի զինված ուժերի արդիականացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014 թվականի ամռանը, սակայն օգնության չափը հայտնի է դարձել միայն ներկայումս: Օգնության մատակարարումը դեռ չի մեկնարկել:
Թերթն ընդգծում է, որ Տաջիկստանն այդ օգնությունը ստանալու է ՀԱՊԿ-ի գծով: Խոսքը գնում է կապի միջոցների, հրաձգային զենքի ու զինամթերքի, ավիացիայի, հրետանու, զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման մասին:
Զենքը հիմնականում մատակարարվելու է Ռուսաստանի ՊՆ-ի զորամասերից: 2015 թվականի հունվարին Ռուսաստանի ՊՆ-ը նաև հայտարարել էր Տաջիկստանում իր 201-րդ ռազմաբազայի ուժեղացման պլանների մասին: Ներկա դրությամբ այդ բազան հանդիսանում է արտերկրում գտնվող Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքային խոշորագույն օբյեկտ: