Պարսից ծոցում միջադեպ է գրանցվել իրանական մարտական ինքնաթիռի ու ամերիկյան ուղղաթիռի միջև

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի շրջանում տեղի է ունեցել միջադեպ, որ կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: Իրանական Y-12 մարտական ինքնաթիռը քիչ է մնացել, որ բախվի ամերիկյան MH-60R Sea Hawk ուղղաթիռին:

Ինքնաթիռը երկու անգամ անցել է ուղղաթիռի մոտով, ընդ որում՝ նրանց միջև հեռավորությունը կազմել է 40 մետրից էլ պակաս: ԱՄՆ ռազմական հրամանատարությանը մտահոգել է տեղի ունեցածը՝ ենթադրելով, որ Իրանի բանակի ղեկավարությունն ամբողջովին չի վերահսկում իր ստորաբաժանումները:

Տեսանյութեր

Լրահոս